Դեռ ուշ չէ, դեռ հուսահատվելու որեւէ հիմք չկա
Ոմանք ասում են, թե վերջ, այլեւս հնարավոր չէ փրկել իրավիճակը, եւ որ ռեյտինգային խայտառակ համակարգն իր սեւ գործն անելու է եւ ՀՀԿ-ն կրկին մնալու է իշխանության:
Իսկապես, հիմա սարսափելի վիճակ է: ՀՀԿ-ն իր ռեյտինգային թեկնածուներով այնպիսի գաղջ մթնոլորտ է ստեղծել, որ ակնհայտ է, որ կրկին կեղտոտ պայքար էընթանալու եւ հերթական անգամ փորձելու են կաշառել ընտրողին:
ՀՀԿ-ի հաշվարկը պարզ է. ընտրողը սոված է, փողի կարոտ եւ հեշտությամբ կվերցնի փողը եւ կքվեարկի կառավարող կուսակցության օգտին: Նաեւ մտածում են, որ ընտրողը վախկոտ է եւ միամիտ. կասենք ստուգելու ենք, թե ոնց եք քվեարկել, նրանք էլ կհավատան:
Պարզագույն տեխնոլոգիա: Իսկապես, ռեյտինգային համակարգը զզվելի, գաղջ իրավիճակ է ստեղծել: Իսկապես ընտրողները դեռ չգիտեն, որ իրենց հարեւանին քվեարկելով քվեարկելու են Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ-ի օգտին: Ոմանք էլ դեռ իրոք հավատում են, որ կարող են ստուգել, թե ինչպես են քվեարկում:
Բայց կամ մի մեծ ԲԱՅՑ: Այս ամենը այսպես չի մնալու: Շատ շուտով բոլոր ընտրողները իմանալու են, որ ռեյտինգային հանրապետականին քվեարկելով քվեարկելու են Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ի օգտին: Իմանալու են նաեւ, որ ոչ մի ձեւով հնարավոր չի լինելու ստուգել, թե ով ում է քվեարկել:
Այնպես որ, քաղաքական ուժերը հսկայական անելիք ունեն եւ կարող են իրավիճակ փոխել:
Ընդամենը պետք է չծուլանալ եւ հարեւանին, ազգականին, բարեկամին բացատրել, որ ընդամենը մեկ քայլ պետք է անել ավելի լավ Հայաստան եւ ավելի լավ կյանք ունենալու համար. ոչ մի դեպքում չի կարելի քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Ոչ մի դեպքում չի կարելի քվեարկել որեւէ ռեյտինգային ՀՀԿ-ականի օգտին:
Այնպես որ, դեռ հնարավոր է իրավիճակ փոխել:
Հակոբ Ասատրյան


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»