Էրդողանի՝ Գերմանիա այցը սպառնում է սկանդալի վերածվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝Գերմանիա պաշտոնական այցը կարող է սկանդալի վերածվել. Թուրքիայի առաջնորդը դիտարկում է դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսը չեղարկելու տարբերակը: Այս մասին հաղորդում է Bild պարբերականը:
Էրդողանը պատրաստ է դիմել այդ քայլին, եթե մամուլի ասուլիսին մասնակցի իր թշնամին՝ լրագրող Ջան Դյունդարը: Նշվում է, որ Դյունդարն արդեն մամուլի ասուլիսին ներկա գտնվելու հստակ որոշում է կայացրել՝Էրդողանին լրագրողների ձերբակալությունների և հետապնդումների մասին հարց ուղղելու համար:
Ջան Դյունդարը Cumhuriyet պարբերականի նախկին գլխավոր խմբագիրն է, որը երկու տարի է՝ ապրում է Գերմանիայում: Թուրքիայում Դյունդարին 6 տարվա կալանքի են դատապարտել հրապարակված նյութի պատճառով, որում ասվում էր, որ թուրքական հետախուզությունը զենք է մատակարարում Բաշար Ասադի դեմ կռվող իսլամիստ գրոհայիններին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան