Խոզի տոտիկներ, ծխախոտի 30 գլանակ, առավոտյան վիսկի և սեքս. որոնք են աշխարհի ամենատարեց բնակիչների երկարակեցության գաղտնիքները
Բրիտանական Daily Mail-ը բացահայտել է աշխարհի ամենատարեց բնակիչներից մի քանիսի երկարակեցության գաղտնիքները, որոնց մի մասը շատ կզարմացնեն ընթերցողներին, քանի որ հակասում են առողջ ու երկար կյանքի մասին պատկերացումներին:
Օրինակ՝ Տեխաս նահանգի 112–ամյա բնակիչ Ռիչարդ Օվերթոնը պատմել է, որ օրական 12 հատ սիգար է ծխում ու չորս բաժակ վիսկի խմում:
Երկարակյացների տված ուշագրավ խորհուրդների շարքում են լիարժեք քունն ու չամուսնանալու պայմանը, ձիթայուղ, շոկոլադ, գինի, ծխախոտ, գազավորված ըմպելիքներ օգտագործելը, պարբերաբար խոզի տոտիկներ ուտելը, կոսմետիկ պարագաներից հրաժարվելը, երեխա չունենալը, սպորտով զբաղվելը, ամեն օր սեռական հարաբերություն ունենալը:
Հատկանշական է, որ երկարակյացներից մեկը խոստովանել էր, որ 100 տարեկանի շեմը հաղթահարելու գաղտնիքը ոչ թե սպորտն է ու առողջ ապրելակերպը, այլ օրական 30 հատ ծխախոտ ծխելը:
Ավելի վաղ աշխարհի ամենատարեց կին ճանաչված Էմմա Մորանոն (մահացել է 2017թ.) պատմել էր, որ երկարակեցության համար պարտական է ամուսնուն տնից դուրս վռնդելու ու այլևս երբեք չամուսնանալու վերաբերյալ ճակատագրական որոշմանը:
Մասնագետների խոսքով՝ 100 տարեկանի շեմը հատող բնակիչների թիվն աշխարհում կավելանա: 2050թ. դրությամբ աշխարհում կլինի 3.2 մլն 100-ամյա կամ դրանից մեծ բնակիչ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան