Լավրովը հայկական արմատներ ունի, բայց, ինչպես և Ստալինը, ծնվել է Վրաստանում. Ֆրանսիական պարբերականի հոդվածը
Ֆրանսիական Le Figaro թերթը հոդված է հրապարակել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մասին՝ նրան անվանելով Սերգեյ Լավրովից հետո Ռուսաստանում ամենաազդեցիկ դիվանագետը:
«Առաջին պլանում, իհարկե, Սերգեյ Լավրովն է՝ ռուսական դիվանագիտության դեմքը, որը հայտնի է ամբողջ աշխարհում արդեն մոտ 15 տարի: Այս ճկուն մտքով մարդը ծնվել է Վրաստանում, ինչպես և Ստալինը, սակայն ունի հայկական արմատներ: Շատերը համաձայն են, որ նա կմնա պատմության մեջ որպես երկրի մեծագույն արտգործնախարարներից մեկը՝ հաշվի առնելով ցարական ժամանակներն ու ԽՍՀՄ շրջանը: Ինչ էլ որ լինի, նրա կողքին մենք տեսնում ենք 42-ամյա Մարիա Զախարովային՝ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչին: Նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականության մեկ այլ դեմքն է»,- գրում է Le Figaro-ն:
Հոդվածը նաև պատմում է Մարիա Զախարովայի և նրա ղեկավար Սերգեյ Լավրովի փոխհարաբերությունների մասին:
Ինքը՝ Մարիա Զախարովան, ֆրանսիական թերթին տված հարցազրույցում նշել է, որ Սերգեյ Լավրովի հետ միանման են մտածում և միանման եզրակացություններ անում, միակ տարբերությունն այն է, որ Ռուսաստանի արտգործնախարարը ծխախոտ է ծխում, իսկ նա սիգար է նախընտրում:
Նշենք, որ ռուսական աղբյուրներում նշվում է, որ Լավրովը ծնվել է ոչ թե Վրաստանում, այլ Մոսկվայում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան