Վիկտոր Ցոյի անձնագիրն աճուրդում վաճառվել է 9 մլն ռուբլով
Վիկտոր Ցոյի անձնագիրը չորեքշաբթի աճուրդում վաճառվել է 9 միլիոն ռուբլով։ Գործարքն իրականացրել է «Լիտֆոնդ» աճուրդային տունը։ Լոտի արժեքը մեկնարկային գնից (2,5 մլն ռուբլի) երեք անգամ աճել է։ Երգչի ծոցատետրը վաճառվել է 3 մլն ռուբլով, իսկ «Փոփոխություններ եմ ուզում» երգի ձեռագիրը՝ 3,6 մլն ռուբլով՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Անձնագիրը Ցոյին տրվել է 16 տարեկանում՝ ութ ամիս ուշացումով։ Նրանում տեղեկություն կա Լենինգրադի Մոսկովյան շրջանի ԶԱԳՍ-ում Մարիանա Ռոդովանսկայայի հետ ամուսնության գրանցման մասին։
Ըստ «Լիտֆոնդի» գլխավոր տնօրեն Սերգեյ Բուրմիստրովի՝ աճուրդի տան մասնագետները հարցում են կատարել ՆԳՆ, այնուհետեւ փորձաքննություն են իրականացրել եւ հաստատել են, որ փաստաթուղթը բնօրինակն է։
Ցոյի ծոցատետրում գրանցված են մոսկովյան եւ լենինգրադյան ռոք-երաժիշտների, այդ թվում՝ Բորիս Գրեբենշչիկովի, Մայք Նաումենկոյի, Արտեմի Տրոիցկիի հեռախոսահամարները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան