Ռոհանի․ Մենք միջուկային գիտելիքներն անհրաժեշտություն ենք համարում, իսկ միջուկային զենքը՝ չարիք
Մենք Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ ժողովրդավարության կողմնակից ենք։ Մենք միջուկային գիտելիքներն անհրաժեշտություն ենք համարում, իսկ միջուկային զենքը՝ չարիք։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ նիստում։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգների պատկերացմամբ՝ միջազգային հարաբերությունները պետք է ավտորիտարիզմի վրա հիմնված լինեն «Նրանց պատկերացմամբ՝ իշխանությունը ծաղրելու եւ քո կարծիքը այլ պետությունների վզին փաթաթելու գործիք է։ Ոչ մի երկրի կամ ազգի հնարավոր չէ առանց հետեւանքների ուժով նստեցնել բանակցությունների։ Իսկ հետեւանքը կարող է լինել այդ ժողովուրդների զայրույթի կուտակումը, ինչն իր արտահայտությունը կգտնի հակադրվելու ցանկության մեջ»։
Ռոհանին ընդգծել է, թե Իրանը համաձայն է, որ չկա խնդիրների լուծման առավել լավ ճանապարհ, քան երկխոսությունը։
«Սակայն երկխոսությունը պետք է կրի երկկողմ բնույթ, այն պետք է հիմնված լինի հավասարության, արդարության վրա եւ անցկացվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- ասել է Իրանի նախագահը։
Նա հայտարարել է, որ միջազգային անվտանգության հարցը ամերիկյան ներքին քաղաքականության համար խաղալիք չէ։ «ՄԱԿ-ը չի մտնում Միացյալ Նահանգների աշխատակազմի մեջ։ Երկխոսության մեկնարկը պետք է սկսվի սպառնալիքների, անհիմն պատժամիջոցների դադարեցումից։ Դրանք հակասում են միջազգային իրավունքի նորմերին։ Մեր դիրքորոշումը պարզ է եւ հիմնված է համաչափության վրա՝ սպառնալիք սպառնալիքի դեմ, համագործակցություն համագործակցության դեմ»,- հայտարարել է Հասան Ռոհանին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան