Իվանկա Թրամփին Հարավային Կորեա են հրավիրել
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Կան Գյոն Խվան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփին հրավիրել է կրկին այցելել այդ երկիր: Այս մասին Twitter-ում հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հիզեր Նաուերթը, հաղորդում է ՏԱՍՍ- ը:
«Հաշվի առնելով, թե որքան լավ են ընդունել Իվանկա Թրամփին այս տարվա սկզբին Կորեայի Հանրապետություն կատարած նախորդ այցի ընթացքում, ինչպես նաեւ հաշվի առնելով մեր երկրների բարեկամական եւ դաշնակցային հարաբերությունները, արտաքին գործերի նախարար Կանը հրավիրել է Իվանկա Թրամփին երկրորդ անգամ Կորեա այցելել Միացյալ Նահանգների եւ Կորեայի Հանրապետության միջեւ հարաբերություններն ամրապնդելու նպատակով: Պետդեպարտամենտը հույս ունի աջակցել այս այցը», - գրել է նա:
Փհյոնչհանում Օլիմպիական խաղերի փակման արարողությանը ԱՄՆ նախագահի դուստրը գլխավորում էր ամերիկյան նախագահական պատվիրակությունը: Փետրվարի 23-ին նա հանդիպում ունեցավ Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի հետ իր նստավայրում, եւ նախագահ Թրամփի անձնական նամակը փոխանցեց: Փետրվարի 9-ի խաղերի բացման արարողության ժամանակ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում էր փոխնախագահ Մայքլ Փենսը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան