ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների սեղանի շուրջ և քաղաքական ճանապարհով. Ռոհանի
Տարածաշրջանում հակամարտությունները պետք է կարգավորվեն բանակցությունների սեղանի շուրջ և քաղաքական ճանապարհով: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում, գրում է «Независимая Газета»-ն:
«Մենք նաև քննարկել ենք տարածաշրջանային խնդիրները: Հուսով եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կգտնի իր լուծումը: Տարածաշրջանում հակամարտությունները պետք է կարգավորվեն բանակցությունների սեղանի շուրջ և քաղաքական ճանապարհով»,- նշել է Իրանի նախագահը:
Բաքուն և Թեհրանը հաստատել են իրանա-ադրբեջանական կապերի ռազմավարական համագործակցության մակարդակը: Նշվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների միջև արդեն ստորագրված փաստաթղթերի իրականացման ընթացքը, իսկ բարձր մակարդակով բանակցություններից հետո ստորագրել են երկու համաձայնագիր՝ փողերի լվացման դեմ պայքարի և երկաթուղային համագործակցության մասին:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է