Ոլորտի աշխատակիցները բավականին ցածր աշխատավարձ են ստանում
ՕՐՕ դաշինքի նախընտրական ծրագրում, որը, կարծեմ, կազմված է 12 կետից, սոցիալական կարևորության կետ կա: Դաշինքը մատնանշում է պետական աշխատողների, ինչպես նաև թոշակառուների, մասնավորապես, կրթական ոլորտում աշխատողների աշխատավարձերը բարձրացնել, որ գոնե նրանց ֆիքսված եկամուտներն ապահովագրված լինել գնաճից և ինֆլյացիայից: Ինչպես գիտենք, կոռուպցիոն ռիսկային գոտում է գտնվում այլ ոլորտների շարքում կրթության ոլորտը: Դպրոցի ուսուցիչները, բուհի դասախոսները ստիպված են նայել իրենց աշակերտների ու ուսանողների գրպանը: Դրա պատճառներից մեկն այն է, որ այդ ոլորտի աշխատակիցները բավականին ցածր աշխատավարձ են ստանում: Մյուս կողմից, թոշակառուներին տրվող վճարները չեն բավականացնում անգամ ամսեկան մինիմալ սպառողական զամբյուղ ձեռք բերելուն:
ՕՐՕ դաշինքը կետ առ կետ նշում է մեր հասարակության առջև ծառացած խնդիրները և տալիս դրանց լուծումները: Ինչու առանձնացրեցի հենց այս կետը: Ինչպես հասկանում ենք ՀՀ Ոստիկանության հրապարակած ընտրողների ցուցակներից, մեր հասարակությունը ծերացող է, հետևապես խոցելի զգալի խավ ունենք հանձինս թոշակառուների: Թոշակներ տալու համար պետք են հարկատուներ, բայց հարկատուները լքում են երկիրը, ինչն էլ իր հերթին ներքին պարտքի կուտակման լուրջ խթան է դառնում: Կարծում եմ, որ ՕՐՕ առաջարկները տեղին են: ՀՀ-ն միլիարդների հասնող անիմաստ վարկեր է վերցրել: Գումար միշտ էլ կարելի է գտնել, նույն հարկային քաղաքականության վերանայման միջոցով, բայց որ հարկավոր է ավելացնել քաղաքացիների ֆիքսված եկամուտները՝ դա փաստ է:
Աննա Մովսիսյանի ՖԲ էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Հայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)