194 դպրոցը շրջապատված է աղբով
Sanitek Armenia, սա Էրեբունի համայնքի թիվ 194 դպրոցի բակի աղբամանն է, որի շուրջ արդեն աղբակույտ է գոյացել, քանի որ ձեր կազմակերպությունն արդեն երեք ամսից ավել է աղբահանություն չի կատարել!!! Այնինչ դպրոցը պատրաստվում է նոր ուսումնական տարվան և սեպտեմբերի 1-ին կդիմավորի իր աշակերտներին:
Դպրոցի ներսի և դրսի մաքրության աշխատանքների՝ մեզ վստահված գործը մենք լավ ենք կատարում, ինչը բացարձակ հնարավոր չէ ասել ձեր արհամարհական պարապուրդի մասին, քանի որ, անգամ մեր կողմից հնչեցված բազմաթիվ զանգերից հետո, աղբահանությունը կատարելու ձեր խոստումները մնացին անկատար:
Ուստի՝ այլ ելք չի մնում, քան հանրորեն պահանջել ձեր ուշադրությունը և հորդորել՝ անհապաղ կատարել աղբահանությունը և վերացնել դպրոցի տարածքի հակասանիտարական և աշակերտների առողջության համար վտանգավոր վիճակը!!!
Իսկ ձեր աշխատանքի կատարմանը սպասում են և հետևում են դպրոցի անձնակազմը և 1600-ից ավել աշակերտներն ու իրենց ծնողները:
194 Հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)