Թուրքիան փորձել է Մոնղոլիայից առեւանգել Գյուլենի կողմնակիցներից մեկին
Մոնղոլիայում թուրք մանկավարժին այս շաբաթ առեւանգել են եւ պլանավորել են երկրից դուրս տանել, սակայն տեղի իշխանությունները խանգարել են դրան, հայտնում է The New York Times-ը։
Մանկավարժ Վեյսել Աքսայը ղեկավարում է միջազգային դպրոցների ցանցը, որը կապված է թուրքական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ, որին Անկարան մեղադրում է հեղաշրջման կազմակերպման մեջ։
Հուլիսի 27-ի առավոտյան անծանոթ մարդիկ մայրաքաղաք Ուլան Բատորում Աքսային հրելով նստեցրել են նրա տան կողքին կայանված միկրոավտոբուս։
Մի քանի ժամ անց Ուլան Բատորի օդանավակայան է վայրէջք կատարել թուրքական չարտերային ինքնաթիռ, որը Flightradar24-ի տվյալներով՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից շահագործվող Bombardier ռեակտիվ ինքնաթիռ է եղել։
Երբ հայտնի է դարձել ինքնաթիռի մասին, Աքսայի ընտանիքի անդամներն ու ընկերները հավաքվել են օդանավակայանում։ Օրվա երկրորդ կեսին հետեւել է Մոնղոլիայի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ կառավարությունը կարգադրել է ինքնաթիռին օդ չբարձրանալ։
ԱԳՆ-ում հայտնել են, որ Աքսայի առեւանգումը «Մոնղոլիայի ինքնիշխանության եւ անկախության խախտման անընդունելի գործողություն կլիներ, եւ Մոնղոլիան կտրականապես դեմ հանդես կգա դրան»:
Ինքնաթիռը լքել է Մոնղոլիան հուլիսի 27-ին ժամը 21։15-ին առանց Աքսայի։


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան