Տաքսու վարորդից սկսած մինչև սահմանամերձ գյուղի բնակիչ իրենց կտեսնեն ՕՐՕ դաշինքի ծրագրում
Oհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի 12 կետանոց ծրագրերին ծանոթանալուց հետո հասկացա, որ մենք ինչա՜ն լավ կապրենք, եթե դրանցից գոնե 50-60 տոկոսը կյանքի կոչվի: Ստեփան Մարգարյանը, ներկայացնելով դաշինքի ծրագրերը, հասկանում ես, որ դրանք բոլորն էլժողովրդի հավաքական խնդիրների լուծման պատասխաններն են, որոնց իրականացման դեպքում միայն կունենաք անվտանգ ու առաջ գնացող Հայաստան:
Դաշինքի կետերից մեկում ասվում է՝ պետք է վերացնել կարմիր գծերի ու արագաչափերի բոլոր տեսակի արհեստական տույժ-տուգանքները: Այսինքն՝ ամեն վայրկյան նկարահանող սարքերը թող մեզ չտուգանեն, ասենք, օրինակ՝ մի քիչ աջ կանգնելու, անվադողը կարմիր գծերի վրա կանգնեցնելու, կողկի վարորդին «թարս» նայելու ու նման այլ թազմաթիվ անհեթեթ, արհեստական, գլխներիս սարքող «խախտումների» համար:
Եվ դաշինքը հենց սա է ասում և որպես օրինակ բերում տաքսու, գազելի վարորդներին, ովքեր 12 ժամ և ավելի աշխատում են, որ 5000-1000 դրամ տուն տաեն, բայց շաբաթը մի քանի անգամ նման անհեթեն խախտումների պատճառով ամեն անգամ տուգանվում են ամենաքիչը 5000 դրամով:
Ահա և քեզ «բաժակը լցվելու» և արտագաղթի ճամփան բռնելու վառ օրինակ. իր օրվա աշխատավարձը ստիպված է կիսվել արհեստածին խախտումներ հորինողի հետ:
Այո, համաձայն եմ, թող կարմիր գծերն ու արագաչափերը լինեն, բայց ամեն քայլ ու շարժ թող չարձանագրեն ու չտուգանեն վարորդներին, բացի այդ` պետք է վերանայել գնային քաղաքականությունը, մարդկանց աշխատավարձի չափով պետք է սահմանեl տուգանքները: Այնպես որ ահս կետը, որն իր ծրագրում ներգրավել է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, շատ կարևոր ու հուսադրող է:
Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Հայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)