Առողջապահության նախարարն օգտվեց այս խառը վիճակից
Հանրապետության 2-րդ նախագահի կալանավորման հանրային ուշադրության ֆոնին ու հավանաբար այդ առիթից օգտվելով՝ Առողջապահության նախարարն արեց այն, ինչ ցանկանում էր անել նշանակվելու առաջին իսկ օրվանից, բայց չուներ դրա համար ոչ ապացույցներ, ոչ էլ մասնագիտական համայնքի աջակցություն։ Այսօր նա աշխատանքից ազատեց Գրիգոր Լուսավորիչ ԲԿ կենտրոնի տնօրեն Արա Մինասյանին։
Ազատեց, ազատեց, Աստված իր հետ։ Անկախ պատճառներից տգեղ վարվեց։ Հենց այն պատճառով, որ իր դիմաց կանգնած է եղել պրոֆեսիոնալ, պատկառելի ճանապարհ ու տարիք առած մարդ։ Այդպես չեն վարվում ու այդպես հրաժեշտ չեն տալիս։ Չէիք ուզում, որ աշխատեր. կանչեիք, ասեիք, շնորհակալ ենք Ձեր ծառայությունների համար, բայց հիմա երկիրը, համակարգը այլ ուղղությամբ է գնում, մեզ այլ մարդիկ են պետք։ Ցանկանո՞ւմ էիք ստուգել պետբյուջեից ստացած փողերի արդյունավետությունը՝ թող նոր տնօրենն աուդիտ անցկացներ, հետո, եթե կասկածները չփարատվեին կհրավիրեր քննչական մարմիններին։ Նոր տնօրենին էլ թող ներկայացներ հինը, փոխանցեր փորձը, գիտելիքը, կենտրոնի յուրահատկությունները։
Դրա փոխարեն փորձեցիք խայտառակ անել, վռնդել՝ առանց հրաժեշտի ու շնորհակալության։Ընդ որում, որպես պատրվակ օգտագործելով չարաշահումները։ Վստահ եմ, դաշտ նետված չարաշահումների մասին թվարկումները հատ առ հատ մեկնաբանվելու են և մարդիկ ամեն ինչ իմանալու են։ Ի դեպ, սկսած՝ 6 անգամ բժշկական օգնություն ստացած անօթևանի մասին մեղադրանքից։
Ես հասկանում եմ, որ երկիրը հիմա մեծ տուրբելենտության մեջ է, որ բոլորին թվում է, թե հասարակությունը ձկան հիշողություն ունի և ֆեսյբուքյան լրահոսի բնազդներ. վատ բան արեցիր, կկարդան, կզայրանան, հետո կմոռանան։Բայց այդպես չի եղել ու այդպես չի լինում։ Քաղաքական դաշտը այո, կարող է իրեն թույլ տալ մեծ թռիչքներ ու անկումներ, քաղաքականության մեջ լինում են տապալումներ ու անսպասելի դաշինքներ։ Իսկ մասնագիտական համայնքներն ավելի ստաբիլ են, ավելի կայուն, ավելի կանխատեսելի։ Հետևաբար այստեղ չեն լինում մեծ սկանդալներ (իհարկե լինում են թերացումներ ու սխալներ, բայց դա մասնագիտական ու մարդկային է), առավել ևս աղաղակող անարդարություններ։ Այդ պատճառով այս մեկը դեռ շատ երկար կհիշեն, դժվարությամբ կմարսեն, կամ գուցե չմարսեն, բայց հաստատ չեն մոռանա նաև այդ որոշումը կայացրած նախարարին։ Վերջինն իրեն մեկուսացրեց և դուրս դրեց բժշկական համայնքից։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ