Կոչ ենք անում զերծ մնալ բժկական կենտրոնը քաղաքական հաշվարկների մեջ ներքաշելու ցանկությունից
Առողջապահություն այն ոլորտ է, որտեղ քաղաքական մոտեցումները կարող է ծանր հետևանքներ ունենալ, որոնց արդյունքում տուժելու են ոչ թե քաղաքական դերակատարները, այլ մեր երկրի քաղաքացիները:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քաղաքական արշավ է սկսել Երևանի Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի դեմ և ցանկանում է նրան հեռացնել բժկական կենտրոնի տնօրենի պաշտոնից: Քանի որ մինչ օրս նախարարի կողմից չեն ներկայացվել տնօրենի կողմից անարդյունավետ կառավարումը կամ ոչ իրավաչափ գործողությունները ապացուցող փաստեր, մենք հիմք ունենք ենթադրելու, որ սա քաղաքական հետապնդում է պրն. Մինասյանի նկատմամբ՝ հաշվի առնելով այն, որ Արա Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է:
Մենք՝ Երևանի Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնի աշխատակիցներս, կոչ ենք անում նախարարին զերծ մնալ բժկական կենտրոնը քաղաքական հաշվարկների մեջ ներքաշելու ցանկությունից և մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում բժշկական կենտրոնը իր անձնական միջոցներով բարեկարգած, մեր բոլորիս հարգանքը վայելով պրն. Արա Մինասյանին:
Քրիստինա Նանյանի ֆեյսբուքյան էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)