Իսկ այսօր տոն է, Սահմանադրության օրն է
Այսօր տոն է, որը, ինչպես ասում են՝ դեռ մեզ հետ չէ: Այսօր մեր բազմաչարչար Սահմանադրության ծննդյան օրն է: 1995թ. հուլիսի 5-ի հանրաքվեի ժամանակ ընդունվեծ մեր երկրի առաջին եւ առայժմ միակ Սահմանադրությունը, որը, ճիշտ է, մի երկու անգամ որոշակի փոփոխությունների ենթարկվեց:
Այսօր պաշտոնյաները, քաղաքական գործիչները ժողովրդին շնորհավորում են Սահմնանադրության օրվա կապակցությամբ, բայց ժողովրդի համար այս օրը դեռ տոն չէ, քանի որ դեռ չի եկել այն օրը, որ մարդն իրեն պաշտպանված համարի օրենքով:
Վերջին ամիսներին շատ փոփոխություններ են եղել, բայց ամենակարեւոր փոփոխությունը դեռ չի եղել: Այն կլինի, երբ գրեթե յուրաքանչյուր ոք իր պաշտպանվածությունը, իր կենսամակարդակի բարձրացումը կկապի ոչ թե ինչ որ մեկի, այլ գործող օրենքների, եւ առաջին հերթին Սահմանադրության հետ:
Սահմանադրությունում ամրագրված է, որ մեր երկիրը ժողովրդավարական է, որ գործում են քաղաքական եւ տնտեսական ազատություններ: Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես էին գործում այդ տնտեսական եւ քաղաքական ազատությունները: Մենք քաջատեղյակ ենք, թե որքանով էր ժողովրդավարական մեր երկիրը: Բնական է, որ այսօր ժողովուրդն այս տոնն իրենը չի համար, դեռ չի համարում: Եւ ամեն ինչ պետք է անել, որ ամենամոտ ապագայում հայաստանցին հպարտանա իր Սահմանադրությամբ:
Սահմանադրության ամենագլխավոր միտքը, գաղափարն այն է, որ պետությունը պետք է ծառայի հանրությանը, եւ ոչ թե լինի հակառակը: Պետությունը, պետական պաշտոնյան պետք է ծառայի երկրին եւ նրա քաղաքացուն:
Սահմանադրությունում փոփոխություններ անելը կամ նոր Սահմանադրություն ընդունելն այնքան էլ լավ գործ չէ, բայց եթե դա բխում է, պետության, հասարակության շահերից, ապա նաեւ պետք է գնալ այդ քայլին: Վերջին երկու հարյուր տարում Ֆրանսիան 16 Սահմանադրություն է ընդունել: Հիմա շատերը կասեն, թե իսկ ԱՄՆ ընդամենը մի քանի փոփոխություն է կատարել, իսկ Իսրայելն ու Մեծ Բրիտանիան ընդհանրապես Սահմանադրություն չունեն:
Իհարկե, լավ կլինի, որ հասնենք նրան, որ ունենանք այնպիսի Սահմանադրություն, այնպիսի հասարակություն, որ առաջիկա երկու հարյուր տարվա ընթացքում ընդաքմենը մի քանի լրացում կամ փոփոխություններ անենք, բայց դրա համար պետք է աշխատել, պայքարել եւ առաջ շարժվել:
Top-News.am


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը