Լուիս Էնրիկե. Հաջորդ մրցաշրջանից չեմ լինի «Բարսելոնայի» մարզիչը
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա կատալոնական ակումբից: Այդ մասին 46-ամյա մասնագետը հայտնել է Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի խաղում «Սպորտինգին» 6:1 հաշվով հաղթելուց հետո:
«Հաջորդ մրցաշրջանից ես չեմ լինի «Բարսելոնայի» մարզիչը: Ինձ համար շատ ծանր որոշում է: Շատ եմ մտածել այս մասին»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:
Լուիս Էնրիկեն «Բարսելոնան» գլխավորել է 2014թ. մայիսին՝ կնքելով երեք տարվա պայմանագիր: Առաջին մրցաշրջանում նրա ղեկավարությամբ թիմը նվաճեց Իսպանիայի չեմպիոնի, գավաթակրի տիտղոսներն ու Չեմպիոնների լիգայի գավաթը: Հաջորդ մրցաշրջանում «Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն եւ գավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում չկարողացավ հաղթահարել Մադրիդի «Աթլետիկոյի» արգելքը:
Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» դուրս է եկել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ մայիսի 27-ին կխաղա «Ալավեսի» հետ: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում 0:4 հաշվով պարտվել է ՊՍԺ-ին: Պատասխան հանդիպումը Բարսելոնայում տեղի կունենա մարտի 8-ին: Իսպանիայի առաջնությունում թիմը 2 միավորի առավելություն ունի «Ռեալի» նկատմամբ, սակայն Արքայական ակումբը երկու հանդիպում քիչ է անցկացրել:


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն