Տարոն Մարգարյանի գլխին ամպեր են կուտակվում
Տարոն Մարգարյանի ունեցվածքի հետ կապված տեսանյութի հետ կապված հարցերի պատասխանը պետք է տան քննչական մարմինները։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, «Երեւան» հիմնադրամի հետ կապված հարուցված է քրեական գործ, որն ընթացքի մեջ է. «Այդ տեսանյութի նյութերը եւս ուղարկված են ԱԱԾ։ Որեւէ կասկած չունեմ, որ բոլոր հարցերը կքննվեն եւ գնահատական կստանան։ Այսօր էլի քաղաքացիական անհնազանդության ակցիա էր տեղի ունենում։ Ես տարակուսանք եմ ունենում, որովհետեւ տպավորություն է, որ ակցիայի կազմակերպիչները մտածում են, որ կառավարությունն այդ հարցով չի զբաղվել։ Այսինքն այդտեղ ես անտրամաբանական բան եմ տեսնում։ Կարծում եմ, որ բոլորը տեսնում են, որ կառավարությունը հետեւողականորեն զբաղվում է բոլոր այդ գործերով։
Ես նախկինում կոչ եմ արել, որ կասկած չկա, որ բոլոր հարցերով հետեւողականորեն զբաղվելու ենք։ Մենք զբաղվելը չի լինելու կանխավարկածային, այլ լինելու է փաստերի վրա հիմնված»,-հայտարարեց Փաշինյանը։
Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանում քաղաքական հալածյալներ չպետք է լինենք. «Եթե այդպիսի մարդիկ լինեն, մենք կարժեզրկենք հեղափոխությունը։ Որեւէ գործողություն պետք է հիմնված լինի փաստերի վրա։
Մամվել Գրիգորյանի հետ կապված համացանցում գրում էին, որ ազգային հերոսին են բռնել։ Պատկերացրեք, եթե ինչ-որ բաներ հրապարակեինք Մանվել Գրիգորյանի վերաբերյալ եւ պարզվեր, որ դրանք հիմնված չեն փաստերի վրա։ Ամբողջ գործընթացը կվարկաբեկվեր։ Այնպես որ ակցիաներ արեք այն ժամանակ, երբ կտեսնեք, որ կառավարությունն այլեւս չի զբաղվում այդ հարցերով։
Մենք եկել ենք իշխանության, որ նորից գնանք փողոցներում կանգնե՞նք։ Պետք է կարողանանք տարանջատել, թե ով է արդարացի պահանջներ իրականացնում, ով է սաբոտաժի դիմում։ Ես էլի կոչ եմ անում դադարեցնել անհնազանդության գործողությունները։ Այսինքն որեւէ մեկը մտածում է, որ Տարոն Մարգարյանի կամ մյուսների գործը մնալու է առանց քննությա՞ն։ Այդպես չի լինելու։ Մեր գործողությունները լինելու են փաստերի հիման վրա, թույլ տվեք, որ այդ գործընթացն առաջ գնա»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Տարոն Մարգարյանը դիմել է երեւանցիներին եւ ակնկալել ներողամտություն
Տարոն Մարգարյանի տունը չի խուզարկվել, Մարգարյանը դեռևս չի հարցաքննվել
Հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են ԱԱԾ-ին. վարչապետի օգնականը՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին
Բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց (Ուղիղ)
Ինչպես Տարոն Մարգարյանը ջուրը գցեց 17 միլիոն 160 հազար դրամը
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»