Ինչու եւ ումից են վախենում հայերը
Այս օրերին, նախկինում եւս շատերդ լսած կլինեք, որ այս կամ այն գյուղում, քաղաքում ապրող հասուն, ուժեղ, ուժերի ծաղկման շրջանում գտնվող տղամարդը խոստովանում է, թե վախում է, որ դուրս գա նախընտրական հանդիպման կամ օգնի ընդդիմադիր թեկնածուներից մեկին:
Հայ տղամարդը, որը քաջաբար կանգնում է ռազմաճակատի գծում եւ պատրաստ է կյանքը զոհել հանուն հայրենիքի, սարսափում է խուժանից: Ինչ որ անհասկանալի վախ է մտնել մարդկանց մեջ եւ համառորեն դուրս չի գալիս: Իշխանություններն էլ այս վախն ամեն կերպ եւ ամեն եղանակով ցանկանում են խորացնել: Որքան վախկոտ լինի ժողովուրդը, այնքան հեշտ կլինի կառավարել եւ հիպնոսացնել նրանց:
Տարօրինակն այն է, որ տեխնոլոգիակաների այս դարում, երբ տեղեկատվություն ստանալն այլեւս խնդիր չէ, մարդը, հայ մարդը 21-րդ դարում վախկոտ է: Իհարկե, այդ վախկոտներից յուրաքանչյուրն իրեն թեթեւ նեղացնելու համար պատրաստ կլինի պատառ-պատառ անել հարեւանին, գործընկերոջը, համագյուղացուն, բայց երբ հերթը հասնում է ընդդիմադիր թեկնածուին աջակցելուն կամ նրա օգտին քվեարկելուն, նրանք վախենում են:
Վախով ապրող մարդը չի կարող հաջողության հասնել: վախով ապրող մարդը դատապարտված է ստրուկ լինել, իսկ որ ամենակարեւորն է եւ վտանգավոր է, ստրուկ է մեծացնում իր երեխաներին:
Հիմա եկել է այն պահը, երբ ՀՀ քաղաքացին, 21-րդ դարում ապրող մարդը պետք է մի պարզ հարցի պատասխանի՝ ինքը ստրո՞ւկ է, թե՝ ոչ:
Ի դեպ, ծեծում են վախկոտին, խեղճին: Ուժեղին չեն ծեծում:
Եւ մեկ անգամ եւս հատուկ ընդգծենք եւ յուրաքանչյուր ոք թող իր պարտքը համարի եւ բացատրի բոլորին, որ որեւէ մեխանիզմ գոյություն չունի, որով հնարավոր կլինի պարզել, թե ով ում օգտին է քվեարկել: Քվեարկեք ում ուզում եք,հանգիստ եղեք, ոչ գրիչի գույնով, ոչ մի այլ հնարաքով հնարավոր չէ պարզել, թե ում եք քվեարկել: Ժամանակները փոխվել են: Հանեք ձեր միջից ձեր մեջ նստած վախկոտ եւ ստրուկ մարդուն:
Հակոբ Ասատրյան


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»