Նազարբաևը ցմահ կղեկավարի Ղազախստանի անվտանգության խորհուրդը
Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, հինգշաբթի հավանության է արժանացրել Անվտանգության խորհրդի մասին օրենքի նախագիծը, որը, մասնավորապես, Անվտանգության խորհուրդը ցմահ գլխավորելու իրավունք է ընձեռում գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փետրվարին արդարադատության նախարար Մարատ Բեկետաևը հայտնել է լրագրողներին, որ օրենսդրական ամրագրումը ելնում է երկրում անցկացված սահմանադրական բարեփոխումներից և ծառայում է որպես կայունության ամրապնդման գործառույթ:
«Ամրագրվում է, որ Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահին է ցմահ պատկանում Անվտանգության խորհուրդը գլխավորելու իրավունքը»,- ասված է Սենատի սահմանադրական օրենսդրության, դատական համակարգի և իրավապահ մարմինների հարցերով հանձնաժողովի եզրակացությունում:
Օրենքի նախագիծն ուղարկվել է Ղազախստանի նախագահի ստորագրությանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան