Մերկելն Էրդողանին Բեռլին չի հրավիրել․ Գերմանիայում հերքել են Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը
Գերմանիայի կառավարությանը մոտ աղբյուրները հերքել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններից հետո Բեռլին է հրավիրել Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Ինչպես հայտնում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը՝ հղում անելով Գերմանիայի կառավարությանը, Էրդողանին նման հրավեր չի ուղարկվել, ավելին՝ Մերկելը, լինելով կանցլեր, չի էլ կարող Էրդողանին Գերմանիա հրավիրել, և նման իրավասություն ունի միայն երկրի նախագահը։
«Տիկին Մերկելը հայտնել է, որ կցանկանա տեսնել հարգարժան նախագահին ընտրություններից հետո», - ասել էր Չավուշօղլուն նախօրեին, որի խոսքերը, սակայն, հերքվեցին։
Միևնույն ժամանակ, Գերմանիայի կառավարության աղբյուրները նշել են, որ Մերկելն ու Չավուշօղլուն քննարկել են ապագայում հնարավոր հանդիպումների ու այցելությունների մասին որոշ գաղափաներ։
Նման հայտարարություն Չավուշօղլուն արել էր Գերմանիայում Մերկելի հետ միասին Զոլինգենի հարձակման 25-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը մասնակցելուց հետո։
Հիշեցնենք, որ 25 տարի առաջ գերմանացի ազգայնականները բնակելի տուն էին այրել Զոլինգեն քաղաքում, տան մեջ գտնված հինգ թուրք կանայք մահացել էին, ընտանիքի ևս 14 անդամ մարմնական վնասվածքներ էր ստացել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան