ԱՄՆ-ն խստացնում է Չինաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը
ԱՄՆ-ն հունիսի 11-ից Չինաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման նոր կանոններ է սահմանում, համաձայն որոնց երկիրն իրավունք է վերապահում սահմանափակել վիզայի գործողության ժամկետը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:
«Հունիսի 11-ից մենք միջոցներ կներդնենք՝ ուղղված վիզայի հարցով մի շարք չինացի դիմողների նկատմամբ անվտանգության ուժեղացմանը: Չնայած Չինաստանի քաղաքացիներին վիզաների մեծ մասը տրամադրվում են գործողության առավելագույն ժամկետով, հյուպատոսական ծառայությունների աշխատակիցները կարող են սահմանափակել վիզայի ժամկետը կոնկրետ դեպքերում՝ յուրաքանչյուր իրավիճակի համար հանգամանքների համապատասխան»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ դա արվում է ազգային անվտանգության ռազմավարության իրականացման շրջանակներում և ուղղված է մրցակիցներին մտավոր սեփականության փոխանցումը կանխելու համար:
Նա նշել է, որ վիզաների տրամադրման ընթացակարգը չի փոխվել:
Կայքը նշում է, որ ԱՄՆ-ն մեղադրում է Չինաստանին մտավոր սեփականություն գողանալու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան