Մակրոնն իր աջակցությունն է հայտնել Էրդողանին «բռնակալ» անվանած Le Point պարբերականին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր աջակցությունն է հայտնել ֆրանսիական հեղինակավոր Le Point պարբերականին, որի գովազդային շապիկները իջեցվել էին տեղի թուրքական համայնքի մի շարք ներկայացուցիչների կողմից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարով ու «բռնակալ» գրությամբ պաստառի պատճառով։
Twitter-ի իր պաշտոնական էջում Մակրոնը պարբերականի գովազդային շապիկի դեմ հարձակումները համարել է անընդունելի։ Ըստ Մակրոնի՝ մամուլն իր ազատության ազատության համար չպետք է գին վճարի և առանց այդ ազատության երկրները վերածվում են իսկական բռնապետության։
Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում բնկավող թուրքերը պոկել էին Le Point -ի՝ Էրդողանի պատկերով գովազդային պաստառները։ Ավելի ուշ տեղի ժանդարմերիայի աշխատակիցները կրկին կախել են գովազդային պաստառը՝ դրա մոտ հսկողություն սահմանելով։
Նշվում է, որ Ֆրանսիայի որոշ քաղաքներում թուրքերը փակել են գովազդային պաստառը, վնասել այն կամ ներկել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան