Անապայի դելֆինարիումից փախած ծովառյուծը հասել է Վրաստան
Վրացական Փոթի քաղաքի մերձակայքում գտնվող ձկնաբուծարանում հայտնաբերել են ավելի քան երկու տարի առաջ Անապայի դելֆինարիումից փախած Միշա անունով ծովառյուծին: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են վրացական ԶԼՄ-ները՝ մեջբերելով Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության Սև ծովի ձկնորսության վարչության ղեկավարին:
Վերջինս վստահություն է հայտնել, որ դա հենց այն վարժեցված ծովառյուծն է, որը 2016-ի ձմռանը փոթորկի ժանանակ փախել էր Անապայի դելֆինարիումից:
Նրա խոսքով՝ այն ժամանակ դելֆինարիումի ղեկավարությունը մտահոգություն էր հայտնել, որ կենդանին դեռևս շատ փոքր է բաց ծովում գոյատևելու համար: Միևնույն ժամանակ, նշվում էր, որ ծովառյուծը շատ ընկերասեր է:
Ինչպես պարզվում է, ծովառյուծը լիովին հարմարվել է Սև ծովի միջավայրին: Սկզբում նրան հայտնաբերել էին Աբխազիայի ափերին և պահում էին Պիցունդայում, որտեղից նա կրկին փախել է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան