Պուտինը խոստացել է չառաջադրվել երրորդ ժամկետում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է չառաջադրվել երրորդ ժամկետում եւ չխախտել Ռուսաստանի Սահմանադրությունը, որն արգելում է ավելի քան երկու անգամ անընդմեջ զբաղեցնել նախագահի պաշտոնը: Այս մասին հաղորդում է «Մեդուզան»:
«Ես միշտ խստորեն հետեւել եմ եւ հետեւում եմ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությանը: Սահմանադրությունում հստակ գրված է`ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ: Այժմ իմ երկրորդ ժամկետն է: Ինչպես հիշում եք, մինչ այդ ես երկու անգամ նախագահ էի, հետո թողել եմ նախագահի պաշտոնը, որովհետեւ Սահմանադրությունը թույլ չի տալիս երրորդ անգամ ընտրվել: Ահա եւ վերջ: Ես մտադիր եմ ապագայում էլ հետեւել այս կանոնին», —Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է Պուտինը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել