Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Արցախը կրկին ուշադրության կենտրոնում

Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանում գրեթե բոլորն այս հեղափոխական իրադարձությունների հորձանուտում կամ մոռացել են Արցախի մասին կամ կորցրել հետաքրքրությունը կամ էլ թեկուզ կորցրել զգոնությունը: Իսկ ժամանակին Իսահակյանը մեզ զգուշացնում էր. «Գիտցեք` քնում են գետերն ու քամին, սակայն չի քնում երբեք թշնամին»:

Երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց մեկ օր անց Արցախում հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա բանակցային կողմ, սպասելի էր, որ Բաքուն եւ Անկարան անպայման կարձագանքեն այս հայտարարությանը: Եւ Թուրքիան, եւ Ադրբեջանն, իրոք արձագանքեցին, բայց ամենավատն այն է, որ Հայաստանում այս հայտարարությունները, թե քաղաքագիտական, թե լրատվական մակարդակով, կարծես թե, մնում են աննկատ:

Տպավորություն է, որ դպրոցում անցկացվող դրամահավաքները կամ մարզպետի պաշտոնում այս կամ այն անձի նշանակումը հասարակությունն ավելի է կարեւորում, քան Արցախի խնդիրը:

Եթե ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասում է, թե մեր բոլորիս հույսն է, որ ղարաբաղյան կարգավորումը կլինի շատ շուտով, եւ որ այն պետք է արտահայտի մեր շահերը, մեր ձգտումները, մեր նպատակները, եւ որի հիմքում պետք է դրված լինի Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը եւ Արցախի ժողովրդի անվտանգությունը, ապա Ադրբեջանի եւ Թուրքիայի հայտարարությունները, մեղմ ասած, ագրեսիվ են:  

«Եթե Հայաստանի ղեկավարությունը առաջարկում է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի անջատական ռեժիմի մասնակցությունը, նշանակում է՝ ցանկանում են վերջ դնել խաղաղ գործընթացին»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ հավելելով, որ այդ հարցը վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկվել է Փարիզում:

«Ես նաև իրենց ասել եմ, որ նման առաջարկը ծիծաղելի է», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարարը՝ այդպիսով արձագանքելով Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ այսուհետև պաշտոնական Ստեփանակերտը պետք է ներկայացված լինի բանակցային սեղանի շուրջը: 

«Ադրբեջանը բարիդրացիության շրջանակներում պատրաստ է հարաբերություններ հաստատել հայերի հետ՝ իհարկե մեր տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո»,- ասել է նա:

Թուրքիայի դիրքորոշումն Ադրբեջանից այս հարցում շատ չի տարբերվում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. «Մենք կշարունակենք ջանքեր գործադրել, որպեսզի վերջ դնենք Ադրբեջանի հողերի օկուպացմանը»,-ասել է Էրդողանը։

Նախօրեին էլ Թուրքիայի խորհրդարանի նախագահն էր ասել, որ Արցախի հարցը նաեւ իրենց ցավն է:

Ակնհայտ է, որ մեր հարեւաններն իրենց բավական ագրեսիվ են պահում եւ անգամ ատամ ցույց տալիս, եւ այստեղ պետք է, որ հայկական կողմը լինի հնարավորին չափ ուշադիր, խելամիտ, ճկուն բանակցություններում եւ ամեն ինչ անի բանակցային գործընթացը շարունակելու համար, քանի որ անգամ ծանր եւ վատ ընթացող բանակցությունները լավ են անորոշությունից եւ իրավիճակի սրումից ու թեժացումից:

Մեկ անգամ եւս շեշտենք, որ Արցախի հարցում մենք կարող ենք ուժեղ դիրքերից խոսել բացառապես, երբ կլինենք ուժեղ, կունենանք ուժեղ դաշնակիցներ, եւ կգործենք խելամտության սահմաններում:

Գործնականում հնարավո՞ր է Ստեփանակերտին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնել, թե՞ ոչ: ՀՀ արտգործնախարարն այս հարցին այսպես է պատասխանում.  «Ես կսահմանափակվեմ միայն ասելով, որ մեր կարևորագույն նպատակը դա վերներգրավել բանակցությունների մեջ՝ բացառապես Մինսկի խմբի նախագահության շրջանակներում»։

Մնացականյանը նշեց, որ կարեւորագույն խնդիր է բանակցությունների դինամիկան պահպանելը։ «Մենք արդեն հեռախոսազրույց ենք ունեցել Ռուսաստանի արտգործնախարարի հետ, էլի լինելու են կապեր, Ֆրանսիայի արտգործնախարարն է լինելու Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում»,- ասել է արտգործնախարարը։

Այսպիսով ակնհայտ է, որ առաջիկայում Արցախի հարցով բանակցությունները կակտիվանան, ճնշումները կողմերի վրա կմեծանան, եւ այստեղ պետք է հնարավորին չափ ճկուն եւ ճիշտ գործել, անցանկալի լարվածությունից, եւ ռազմաճակատի գծի թեժացումներից խուսափելու համար: 

Արման Միքայելյան

Top-News.am