Ագրամունտը լքում է քաղաքականությունը
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախկին նախագահ, իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը լքում է քաղաքականությունը, հաղորդում է իսպանական El Mundo պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ` Ագրամունտը արդեն հրաժարական է ներկայացրել ԵԽԽՎ պատգամավորական պատվիրակությունից, ինչպես նաև պատրաստվում է թողնել Իսպանիայի Սենատը, որտեղ 25 տարի շարունակ ներկայացնում է Վալենսիայի ինքնավար համայնքը:
Իսպանացի գործիչը քաղաքականությունից հեռանում է իր անվանն առնչվող մի շարք կոռուպցիոն սկանդալների ֆոնին: Մայիսի 16-ին ԵԽԽՎ իրավական հարցերով հանձնաժողովը պատժամիջոցներ է սահմանել չորս պատգամավորների՝ այդ թվում Ագրամունտի նկատմամբ՝ 10 տարի ժամկետով զրկելով նրան պատգամավորի հիմնական իրավունքներից: Այս պատժամիջոցները սահմանվեցին, երբ ԵԽԽՎ հերթական զեկույցներից մեկը փաստեց, որ Ալիևի վարչակազմը տարիներ շարունակ ԵԽԽՎ-ում լոբբիստական աշխատանքներ է իրականացրել, կանխիկ գումարով կաշառել մի խումբ պատգամավորների, այդ թվում՝ Պեդրո Ագրամունտին, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նկատմամբ քննադատությունը մեղմելու կամ հօգուտ Ադրբեջանի գործունեությունը խթանելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան