Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Հատուկ ԿԳ նախարարի ֆաների համար

Հասկանում ենք, ժամանակներն այնպիսին են, երբ ցանկացած քննադատություն, առաջարկ՝ ուղղված կառավարությանը կամ այս ու այն նախարարին ոմանք, իսկ գուցե շատերն ընդունում են սվիներով: Հիմա հատուկ ԿԳ նախարարի ֆաների համար ցանկանում ենք ասել, շեշտել, որ երբ քննադատում ենք գործող նախարարին, դա դեռ չի նշանակում, որ գովերգում ենք հներին:

Անշուշտ, հին համակարգը պետք է արմատախիլ արվի: Անկասկած, պետք են արմատական բարեփոխումներ իրականացվեն, այդ թվում կրթության եւ գիտության ոլորտում: Բնականաբար նաեւ գիտենք, որ այսօրվա ախտերի համար պատասխանատուն նախկին նախարարներն ու վարչապետերն են եղել, բայց դա դեռ չի նշանակում, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին սխալների եւ բացթողումների համար չպետք է քննադատել:

Մեր նպատակը մեկն է, որ այս վերելքի ալիքը ճիշտ օգտագործվի, եւ ոչ թե պոպուլիստական քայլերով դրական էներգիան սպառվի, եւ ամեն ինչ վերադառնա հին եւ կոտրած տաշտակին:

Չենք կարծում նաեւ, որ Արայիկ Հարությունյանի եւ մյուս նախարարների համար լավ հենարան են նրանք, ովքեր կառավարության աշխատանքը քննադատողներին կամ այս կամ այն որոշման հետ չհամաձայնողներին վիրավորում են ամենավերջին բառերով, ներկայացնում ամենածանր մեղադրանքները:

Եթե Արայիկ Հարությունյանը եւ կառավարության մյուս անդամներին ոգեւորվում է այս մակարդակի վրա գտնվողների աջակցությունը, ապա մեզ մնում է միայն տխրել, իսկ եթե ոչ, ապա լայվերից մեկի ժամանակ կարելի է բացատրել, որ ժողովրդավարությունը, որի համար պայքարում ենք, չի մերժում ոչ այլակարծությունը, ոչ էլ քննադատությունը:

Եւ անկախ նրանից, թե ինչ կասեն Արայիկ Հարությունյանի ֆաները, մենք վատ ենք զգում, որ նա այնպիսի սխալ թույլ տվեց, որ անգամ Կարեն Ավագյանը ստիպված եղավ բացատրական հայտարարությամբ հանդես գալ:

Ի վերջո ԿԳ նախարարի պաշտոնը մեծ պատասխանատվություն է պահանջում եւ Երիտասարդական հիմնադրամի մասին հայտարարություններ անելուց կամ ռեկտորների հետ այդ մասին խոսելուց առաջ պետք է գոնե հետաքրքրվել, թե ում է այն պատկանում, իրենից ինչ է ներկայացնում եւ ինչ կարելի է անել այն ավելի լավը կամ նպատակային դարձնելու համար: Եւ եթե նախարարը մի ծնողի «դանոսի» ետեւից վազելով չշտապեր 189 դպրոց եւ մասնակցեր ծնողական ժողովին, այլ ուսումնասիրեր ՀԵՀ-ի կանոնադրությունը եւ կառուցվածքը, ապա նման տհաճ վիճակում չէր հայտնվի:

Հիմա կրկին դրամահավաքի մասին: Եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, ապա մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք չեն ցանկանում, չեն ուզում իրենց երեխայի կրթության համար անգամ մեկ լումա ծախսել եւ վստահ են, որ ամեն ինչ պետք է անի պետությունը: Եւ ունենալով նման հասարակություն այնքան հեշտ է էժան հեղինակության հասնել հայտարարելով, թե դպրոցում արգելվում են դրամահավաքները: Եթե նպատակը էժան հեղինակության հասնելն է, ապա հետագա քննարկումները անիմաստ են, իսկ եթե ոչ, ապա ընդգծենք, որ դրամահավաքները վերացնելու համար անհրաժեշտ է.

1. Դպրոցներին հատկացնել համապատասխան միջոցներ վերջին զանգի միջոցառում կազմակերպելու համար

2. Դպրոցին տրամադրել միջոցներ կավիճ, մաքրման պարագաներ, օճառ եւ այլ նմանատիպ նյութեր գնելու համար

3. Դպրոցին փոխանցել հատուկ միջոցներ ավարտական քննությունների համար անհրաժեշտ գրիչներ եւ տետրեր գնելու համար

4. Դպրոցներին հատկացնել նյութական միջոցներ աշակերտներին մի քանի անգամ քաղաքից դուրս էքսկուրսիաներ տանելու համար

Եթե այս ամենը չի արվում, ապա չի կարելի խոսել կամ արգելել դրամահավաքը: Առանց դպրոցին միջոցներ տրամադրելու նման պահանջ դնելն առնվազն ծիծաղելի է: Իսկ մինչ դպրոցներին այս գումարները չեն տրամադրվում, ԿԳ նախարարը պետք է շնորհակալություն հայտնի ծնողներին իրենց ցուցաբերած աջակցության համար:

Ոչ թե ԿԳ նախարարությունը, այլ կառավարությունը, հատուկ ծառայությունները պետք է արմատական քայլեր ձեռնարկեն կոռուպցիան դպրոցից արմատախիլ անելու համար:

Գաղտնիք չէ կամ շատ են խոսում այն մասին, որ տնօրենները հսկայական կաշառք են տալիս տնօրեն աշխատելու համար, իսկ հետո կաշառքով ուսուցիչ են ընդունում: Եթե իրոք բարեփոխումներ ենք անում, ապա հատուկ ծառայությունները հենց այս խնդրով պետք է զբաղվեն, ընդ որում, առանց ավելորդ աղմուկ, աղաղակի:

Իսկ որպես առաջին քայլ պետք է ընտրակեղծիքի մեխանիզմում ընդգրկված տնօրեններին առաջարկվեր դիմում գրել եւ թողնել պաշտոնը: Խոսքն այն տնօրենների մասին է, որոնց անունը շրջանառվում էր հայտնի ձայնագրությունում: Սա արդեն ազդանշան կլիներ հասարակությանը, որ լուրջ փոփոխություններ են սկսվում, թե չէ ընկել եք վերջին զանգի համար հավաքած գումարների հետեւից:

Top-News.am