Եմենում ձերբակալվել է ԻՊ-ի հրամանատարներից մեկը
Եմենում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլուխը։ Այս մասին հաղորդել են երկրի ներքին գործերի նախարարությունից, փոխանցում է Al Arabiya-ն։
Հաղորդագրությունում նշվում է, որ նա ձերբակալվել է երկրի հարավում՝ Լահջ նահանգում։ ՆԳՆ-ում հայտնել են, որ ձերբակալվածը ղեկավարել է ահաբեկիչների գործողությունները Յաֆա նահանգում։
Al Arabiya-ի հաղորդմամբ՝ իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են ծայրահեղական կազմակերպությունների առաջնորդների եւ անդամների ձերբակալության մասին մի քանի հարավային նահանգներում, այդ թվում՝ Լահջում։ Վերջին ամիսներին «Իսլամական պետություն»-ը ստանձնել է եմենական իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակումների պատասխանատվությունը։ Նրանց թիրախն է եղել նաեւ երկրի հարավի զորամասերն ու այլ օբյեկտներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան