Կինը իր 11-ամյա աղջկան դանակի շուրջ 70 հարված է հասցրել
Օկլահոմայում կինը իր 11-ամյա աղջկան դանակի շուրջ 70 հարված է հասցրել։ USA.one-ի հաղորդմամբ՝ աղջիկը հրաշքով ողջ է մնացել, սակայն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Սարսափելի միջադեպը տեղի է ունեցել Թալսում։ Բազմազավակ մայրը՝ Տաիրա Ահմեդը զայրացել է 11, 9 եւ 8 տարեկան իր երեք աղջիկների վրա։
Քննության տվյալներով՝ կնոջը զայրացրել է այն, որ երեխաները կարդում եւ իրեն են նայում։ Կինը կապել է աղջիկներին, փակել նրանց բերանները եւ սկսել ծեծել ավագին։ Երբ երեխան սկսել է ետ մղել հարվածները, մայրը բրիչով հարվածել է նրա գլխին, ապա նաեւ դանակով։ Միջնեկ աղջիկը այդ ընթացքում կարողացել է ազատվել եւ արձակելով կրտսերի կապերը, և շտապել են հարեւանների մոտ օգնության։
Ապա կինը այրել է տունը, որ հավանաբար ոչնչացնի ավագ երեխային։ Վերցնելով կրտսերին՝ կինը մեքենայով հեռացել է։ Բարեբախտաբար, վիրավոր աղջկան դուրս են հանել այրվող տնից ու հոսպիտալացրել։ Կնոջը նույն օրը ձերբակալել են։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան