Էրդողանի դեմ մահափորձ է նախապատրաստվում
Թուրքական մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ իսրայելյան վարձու մարդասպաններն Էրդողանի դեմ մահափորձ կատարելու հանձնարարությամբ գտնվում են Թուրքիայում։ Փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:
«ԱՄՆ-ի իշխանություններն արդեն համոզված են, որ առանց Էրդողանին սպանելու չեն կարող հարձակվել Իրանի վրա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ, եթե Էրդողանը նրա կողքին չլինի, չի կարողանա Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցություն ցուցաբերել կամ զենք մատակարարել Իրանին», - ասված է հոդվածում:
Աղբյուրը հիշեցնում է, որ Էրդողանը Գազայի հատվածում պաղեստինցի ցուցարարների և իսրայելցի զինվորների միջև տեղի ունեցած բախումները որակել էր որպես ցեղասպանություն, իսկ Իսրայելին բնութագրել որպես ահաբեկչական պետություն։ Ի պատասխան՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ Թուրքիային մեղադրել էր «Համաս»-ի ամենամեծ աջակիցներից մեկը լինելու մեջ։
«Թուրքիայի կողքին միայն Անգլիան է կանգնած, որն էլ հեռացնում է նրան ԱՄՆ-ից։ Թուրքիայի խորհրդարանում, փողոցներում և տարածաշրջանում հակաամերիկյան տրամադրություններն արագորեն տարածվում են», - ասված է հոդվածում։
Աղբյուրը համոզմունք է հայտնել, որ Էրդողանն ամենաանկանխատեսելի լիդերներից մեկն է, իսկ Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի ամենակարևոր ուժային կենտրոններից մեկը։ «Բայց չնայած դրան՝ ԱՄՆ-ը Թուրքիային վերաբերվում է ինչպես փողոցային մարմնավաճառի», - նշում է հեղինակը։
Աղբյուրի համաձայն՝ Էրդողանը քաջ գիտակցում է, որ ԱՄՆ-ը Թուրքիայում քրդերի գլխավորությամբ ահաբեկչական խմբավորում է ստեղծել և զենք ու զինամթերք է մատակարարում այդ կառույցին։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել