Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Ժամանակի և կառավարության տրամաբանությունը

Հայաստանը գտնվում է մեծ հնարավորությունների և մեծ անորոշությունների ճանապարհին։ Կա երկու իրականություն, որոնք բնորոշում են ներկան.

1. Փոփոխությունները և փոփոխությունների հնարավորությունը դարձել են Հայաստանի նոր բրենդը։ Սա ամենամեծ ձեռքբերումն է, որն արձանագրել է պետությունը։

2. Հայաստանում առկա է քաղաքական դաշտի դեֆոլտ։

Նրանք, ովքեր նույնիսկ այս օրերին կարողանում են սառը դատել, կընդունեն, որ սա հակասական վիճակ է. մի կողմից տալիս է առաջընթացի և զարգացման մեծ պոտենցիալ, մյուս կողմից՝ ցնցումների և կորուստների՝ նույնքան մեծ հավանականություն։

Ի՞նչ անել

Ձևավորվել է նոր կառավարություն։ Հետևաբար՝ պետությունը պետք է մտնի բնականոն աշխատանքի ռեժիմ։ Օր առաջ։ Սա երկրին և նոր իշխանությանը, նոր կառավարությանն օդ ու ջրի պես անհրաժեշտ է։ Բայց, որքան էլ տարօրինակ թվա, այս խնդրի լուծման ճանապարհին ամենամեծ խոչընդոտը, իր կամքից անկախ, կարող է դառնալ հենց նոր իշխանությունը, նոր կառավարությունը։

Ժամանակավո՞ր, թե՞ նոր կառավարություն

Սա շատ սկզբունքային հարցադրում է, որովհետև սա ենթադրում է միանգամայն տարբեր առաքելություններ, տարբեր օրակարգեր, տարբեր գործելաոճ։

Բայց մինչ այդ պետք է տալ այս կառավարության մեկ այլ հստակ բնորոշումը. եթե սա կոալիցիոն կառավարություն է, ապա պետք է լինի կոալիցիոն հուշագիր։ Եթե սա ազգային համաձայնության կառավարություն է (ինչը մի փոքր վիճահարույց է), ապա դարձյալ պետք է լինի համապատասխան փաստաթուղթ։ Հասարակությունը պետք է հստակ իմանա՝ ո՞ր հարցերի և ո՞ր սկզբունքների շուրջ է ձևավորվել այդ կոալիցիան։ Ո՞վ և ի՞նչ պատասխանատվություն է կրում։

Ի վերջո պետք է հասկանալ, թե ո՞ր քաղաքական ուժերն են մաս կազմում կառավարությանը։ Սա ամենևին հռետորական հարց չէ։ Կա ընթացիկ պատասխանատվության խնդիր, ինչ-որ իմաստով՝ կա պատմական պատասխանատվության խնդիր։

Եթե դա չարվի, ապա կառավարության մաս կազմող ուժերից յուրաքանչյուրն իր համար պատեհ պահի «պոկվելու» է՝ պատասխանատվությունը և բացթողումները թողնելով մեկ-երկու հոգու վրա։

Պետք է նաև ուշադիր լինել որոշ ձևակերպումներում։ «Հակահեղափոխություն» ձևակերպումն անիմաստ ինտենսիվությամբ է դրվում շրջանառության մեջ և միայն խանգարում է՝ առաջացնելով ավելորդ լարվածություն։ Եթե դա վիրտուալ թշնամու կամ հակառակորդի մասին է, ապա միայն խանգարում է բնականոն աշխատանքին։ Եթե կա պլանավորված դիմադրություն կամ սաբոտաժ, ապա իշխանությունը հենց նրա համար է, որ իր լիազորություններով, քայլերով ու աշխատանքով լուծի այդ հարցերը։ Եվ վերջապես, միամտություն է կարծել, որ տասնամյակներով ձևավորված համակարգերը մեկ ամսում կարող են փլվել՝ առանց որևէ դիմադրություն։ Այնտեղ կա մարդկային գործոն, կապեր, պարտավորություններ, միլիարդներ և այլն։ Ամեն դեպքում առավելությունը միշտ իշխանության կողմն է՝ լծակների, ազդեցության մեխանիզմների և տվյալ դեպքում նաև հանրային աջակցության իմաստով։ Մնում է միայն աշխատել։

Հաջորդը՝ ասվում է, որ այս կառավարության գործառույթն արտահերթ, ազատ, արդար ընտրությունների նախապատրաստումն է։ Մյուս կողմից՝ կառավարության ձևավորման հաջորդ օրվանից, կառավարության անդամները խոսում են խորքային բարեփոխումների մասին։ Ես հասկանում եմ, որ հեղափոխական մթնոլորտը չի ենթադրում ռացիոնալ խոսակցություն, այնուհանդերձ՝ փորձենք տեսնել սկզբունքային տարբերությունը։

Նախ. արտահերթ ընտրությունների նախապատրաստումը վերացական ձևակերպում չէ․ դա հստակ քայլերի, օրենսդրական փոփոխությունների, տեխնիկական լուծումների, պաշտոնանկությունների, նոր նշանակումների, կանխատեսելի դիմադրության և դրա հաղթահարման տարբերակների, երկրում համապատասխան մթնոլորտ ապահովելու ճանապարհային քարտեզ է։

Ընդունենք նաև, որ կառավարության համար արտահերթ ընտրությունների ապահովումը չի կարող համարվել միակ գործառույթը։ Դա կբերեր ընթացիկ կառավարման կոլապսի։

Եթե լինի այդպիսի տրամադրվածություն, ապա լուրջ խնդիրներ կառաջանան պետության կառավարելիության հարցում։ Շատ արագ կառավարությունը պետք է կարողանա իր համար կազմել տեսանելի ժամկետներում լուծվող խնդիրների ցանկը և սկսի աշխատել այդ ուղղությամբ։ Պետության շահերից է բխում՝ խուսափել «ժամանակավոր կառավարություն» ձևակերպումից։ Դա անկայունության և ստվերային խարդավանքների աղբյուր է։ Որքան էլ տևի կառավարության գոյությունը, պետք է հրաժարվել «ժամանակավոր» ձևակերպումից։ Մեծ հաշվով՝ բոլոր կառավարություններն էլ ժամանակավոր են։

Փոխարենը՝ նոր իշխանությունը պետք է հստակ պատասխաններ տա այս կառավարության առաքելության և արտահերթ ընտրությունների ժամկետների մասին։

Եւ, արդեն ընդունված կանոնի համաձայն, դա պետք է արվի հրապարակային, այլ ոչ թե՝ փակ սենյակներում։

Ինչո՞ւ եմ այս հարցերը կարևորում. այստեղ և այլ հարցերում տեսնում եմ վտանգներ երկրի համար և փորձում եմ զգուշացնել դրանց մասին։ Կարևոր է կանխել այսպես կոչված հիբրիդային, չդադարող հեղափոխության զարգացումը։ Սա կմտնի ցանկացած բնակավայր, հիմնարկ, ոլորտ և այլն, ու կբերի կոլապսի։ Պետք է հստակ տարանջատել դեպի արդյունք տանող փոփոխությունների պահանջը և դրա իրագործման ճանապարհը անորոշ և բազմաշերտ, չդադարող շարժումից, որը կարող է բերել այլ իրականության։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»