Մինչեւ 2050 թվականը աշխարհի բնակչության 68 տոկոսը կապրի քաղաքներում
Աշխարհի բնակչության վաթսունութ տոկոսը մինչեւ 2050 թվականը կապրի քաղաքային բնակավայրերում, նշված է ՄԱԿ-ի զեկույցում։
Մոտակա 30 տարիներին, ըստ զեկույցի, անընդհատ ընդլայնվող քաղաքներում կապրեն եւս 2,5 միլիարդ մարդ, ընդ որում՝ քաղաքային բնակչության 90 տոկոս աճը կենտրոնացած է Ասիայում եւ Աֆրիկայում:
Սրա հետ մեկտեղ քաղաքային ընդլայնման 35 տոկոսը տեղի կունենա Հնդկաստանում, Չինաստանում եւ Նիգերիայում 2018-2050 թվականների ընթացքում։
Գյուղական բնակավայրերից քաղաքային ընդհանուր միգրացիան բնակչության ընդհանուր աճի պայմաններում կհանգեցնի նրան, որ 2030 թվականին մոլորակի վրա 43 մեգապոլիս կլինի, որից յուրաքանչյուրում կապրի ավելի քան 10 միլիոն մարդ։
Տոկիոն ներկայումս մոլորակի ամենախոշոր քաղաքն է համարվում 37 միլիոն բնակչությամբ, նրան հետեւում է Նյու Դելին՝ 29 միլիոնով, Շանհայը՝ 26 միլիոնով, Սան Պաուլուն ու Մեխիկոն՝ 22 միլիոնով։
Կահիրեն, Մումբայը, Պեկինը եւ Դաքքան դեռեւս պահպանում են 20 միլիոն ցուցանիշը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան