Թուրքիայի ԱԳՆ-ն Ստամբուլում Իսրայելի հյուպատոսին նույնպես կոչ է արել լքել երկիրը
Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում Իսրայելի հյուպատոսին նույնպես կոչ են արել լքել երկիրը, այս մասին տեղեկացնում է gazeteduvar.com.tr կայքը։
Նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը պահանջել է հյուպատոսից որոշ ժամանակով վերադառնալ Իսրայել։ Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է արձագանքել պահանջին Ստամբուլում Իսրայելի հյուպատոսարանը։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն պահանջել էր Անկարայում Իսրայելի դեսպանի վերադարձը հայրենիք, այսօր դեսպան Էիթան Նաեհը լքել է Թուրքիան։
Իսրայելն, իր հերթին, պահանջել է Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսից հայրենիք վերադառնալ։ Վերջինս, սակայն, դեռևս Թուրքիա մեկնել չի պատրաստվում։ Թուրքական կողմը պնդում է, որ դիվանագետն ունի հատուկ կարգավիճակ և համարվում է նաև Պաղեստինում Թուրքիայի դեսպանը, և Իսրայելն իրավական հիմքեր չունի նրան երկրից արտաքսելու համար:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Գազայի հատվածում տեղի ունեցածը, Իսրայելին ահաբեկչական պետություն էր անվանել, իսկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անիծել էր Իսրայելը։
Մայիսի 14-ին Իսրայելում տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան՝ Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխումը, ինչը լուրջ բախումների մեկնարկի պատճառ է դարձել Գազայի գոտում։ Պաղեստինցի ցուցարարների և իսրայելցի ուժայինների բախումների հետևանքով շուրջ 60 մարդ է զոհվել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան