«Պատմությունը չի ների Իսրայելին». Էրդողանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ, այս մասին գրում է թուրքական haber7.com կայքը:
Հանդիպման ժամանակ Էրդողանը, անդրադառնալով Գազայի հատվածում ստեղծված իրավիճակին, մեղադրել է Իսրայելին «կոտորած իրականացնելու համար»:
«Այս կոտորածն իրականացնողն Իսրայելն է և, ցավոք, դրա համար հիմք նախապատրաստողն էլ՝ ԱՄՆ-ն»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ «պատմությունը չի ների Իսրայելին»:
Հայտնի է, որ հանդիպման ժամանակ Մեյն ու Էրդողանը շոշափել են մի շարք թեմաներ՝ երկկողմ հարաբերություններից մինչև տարածաշրջանային խնդիրներ:
Մեծ Բրիտանիայի վարչապետն իր խոսքում ընդգծել է, որ Թուրքիան կարևոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում, այդ թվում՝ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:
Հիշեցնենք, որ օրերս Իսրայելում տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան՝ Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխումը, ինչը լուրջ բախումների մեկնարկի պատճառ է դարձել Գազայի գոտում։ Պաղեստինցի ցուցարարների և իսրայելցի ուժայինների բախումների հետևանքով մոտ 6 տասնյակ մարդ է զոհվել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան