Կամո Հովհաննիսյան․ Հաղթեցինք արժանի խաղով
Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 10-րդ տուրում «Օրդաբասիին» հաղթելուց հետո (4:2), «Ժետիսուի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կամո Հավհաննիսյանը ներկայացրել է տպավորությունները։
«Շատ լավ տպավորություններ են, քանի որ հաղթեցինք արժանի խաղով։ Գիտենք, որ Միլան Բոյովիչը լավ է իրացնում գոլային պահերը, դրա համար փորձում ենք տուգանային հրապարակում գտնել նրան։ Միտումնավոր չենք անում, ուղղակի նա հայտնվում է ճիշտ տեղում՝ դառնալով գոլի հեղինակ։ Միշտ խաղում ենք հաղթանակի համար։ Վերլուծել էինք մրցակցի խաղը, գիտեինք թե՛ ուժեղ, թե՛ թույլ կողմերը։ Մրցակիցը ակտիվ սկսեց, բայց մենք հավասարեցրինք խաղը և նախաձեռնությունը անցավ մեզ։ «Օրդաբասիին» արագ և տեխնիկապես զարգացած կիսապաշտպաններ ու հարձակվողներ ունի։ Մասամբ կարողացանք նրանց «վնասազերծել». ինչո՞ւ մասամբ, քանի որ կարողացան 2 գոլ խփել»,- Հովհաննիսյանի խոսքն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը «Ժետիսուի» մեկնարկային կազմում հանդես է եկել 76 րոպե եւ դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: Հովհաննիսյանը վաստակել է նաեւ 11 մետրանոց հարված, իսկ 76-րդ րոպեին նրան փոխարինել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը։
Հիշեցնենք, որ Կամո Հովհաննիսյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Մալթայի (մայիսի 29) եւ Մոլդովայի (հունիսի 4) դեմ Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերին:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով