Գազայի սահմանին իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով զոհված պաղեստինցի ցուցարարների թիվը հասել է 41-ի
Գազայի հատվածի սահմանների մոտ իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի առողջապահական ծառայությունների պաշտոնական ներկայացուցչին:
Ուժայինները կրակ են բացում բողոքի ցույցերի առավել ագրեսիվ մասնակիցների ուղղությամբ: Ցույցերի մասշտաբն ու վրդովմունքի ալիքը զգալիորեն մեծացել են Երուսաղեմում ամերիկյան դեսպանատան բացման ֆոնին:
Ավելի վաղ հաղորդվում էր 16 զոհի և հարյուրավոր վիրավորների մասին: Ներկա պահին վիրավորների թիվը հասել է 1703-ի:
Իսրայելցի զինվորականների գնահատումներով՝ անկարգություններին ավելի քան 35 000 մարդ է մասնակցում՝ սահմանի 12 հատվածում: Նրանք ինքնաշեն պայթուցիկ սարքեր և այրվող խառնուրդով շշեր են նետում, անվադողեր են այրում և փորձում են կոտրել սահմանային արգելապատնեշները:
Զինվորականներն ի պատասխան հատուկ միջոցներ են կիրառում և կրակ բացում ցուցարարների ուղղությամբ:
Հիշեցնենք, որ այսօր ընթանում է Երուսաղեմում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության բացման արարողությունը, որին ասնակցելու նպատակով նախօրեին Իսրայել են ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան և նրա ամուսինը՝ Ջարեդ Կուշները, որոնք երկուսն էլ Սպիտակ տան ավագ խորհրդականներ են:


















































Միացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու
Հրդեհ Իսրայելի արդյունաբերական գոտում. իրավիճակը վերահսկողության տակ է
Տարին սկսեցին նոր սպանություններով
Սուր քննադատություն Իսրայելի հասցեին
Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան