Արաս Օզբիլիս․ Հիմա ինձ ավելի լավ եմ զգում
Մոլդովայի առաջնության 7-րդ տուրում, արտագնա խաղում, Տիրասպոլի «Շերիֆը» նվազագույն հաշվով հաղթել է «Զարյային»։
Հյուրերի մեկնարկային կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով փոխարիվել է 33-րդ րոպեին՝ վնասվածքի պատճառով (մկանային վնասվածք)։
Խաղից առաջ 28-ամյա կիսապաշտպանը խոսել է տիրասպոլյան ակումբի մամուլի ծառայության հետ։
«Հիմա ինձ ավելի լավ եմ զգում։ Նման վնասվածքներից հետո բարդ է անհրաժեշտ մարզավիճակ հավաքելը։ Ուրախ եմ, որ ապաքինումս արագ է ստացվում։
Մեր թիմի հարձակման գծում հավաքվել են ուժեղ ֆուտբոլիստներ, սակայն կարծում եմ, որ կատարելագրծվելու տեղ դեռ ունենք։ Պետք է գնդակով ապահովենք մեր հարձակվողներին։
Ամեն ինչ կախված է մարզիչի ցուցումներից և զբաղեցրած դիրքից։ Ցանկանում եմ նշել, որ կիսապաշտպանները շատ պարտականություններ են կատարում, դրանք միայն գոլերով և արդյունավետ փոխանցումներով չեն սահմանափակվում։ Ես դուրս եմ գալիս խաղադաշտ, որպեսզի կատարեմ իր աշխատանքը՝ հասնելով դրական արդյունքի։
Շատ դերբիներ են հիշվել կարիերայումս․ «Այաքս» - «Ֆեյնորդ, «Բեշիկթաշ» - «Գալաթասարայ», «Սպարտակ» - ԲԿՄԱ։ Հիշողություններումս դրոշմվում են նման սկզբունքային խաղերում խփած գնդակները։ Լավ եմ հիշում ԲԿՄԱ-ի դարպասը խփած գոլը։
Մոլդովայում դերբիները ևս հետաքրքիր են, իհարկե հաճախելիությամբ զիջում են։ Ցանկանում եմ ավելի շատ երկրպագուներ տեսնել ստադիոններում»,- ասել է Օզբիլիսը։
Արաս Օզբիլիսը «Շերիֆ» էր տեղափոխվել վարաձակալական հիմունքներով՝ Ստանբուլի «Բեշիկթաշից»։ Նա հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ առաջիկայում կայանալիք ընկերական խաղերին մասնացելու համար։ Հայաստանի ընտրանին Ավստրիայում մայիսի 29-ին կխաղա Մալթայի, իսկ հունիսի 4-ին՝ Մոլդովայի հետ։