Էդգար Մանուչարյանը հրաժեշտ է տվել «Ուրալի» երկրպագուներին
Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը շնորհակալություն է հայտնել Եկատերինբուրգի «Ուրալի» երկրպագուներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 31-ամյա ֆուտբոլիստը վերջին մրցաշրջանն է անցկացնում ռուսական ակումբում:
«Ահա եկավ այդ օրը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ուրալի» բոլոր երկրպագուներին այս 7 տարիների իսկական աջակցության համար: Առաջին իսկ օրվանից զգացել եմ ձեր ուժն ու վստահությունն իմ հանդեպ: «Ուրալը» դարձավ իմ կյանքի հսկայական մասը, եւ ինձ համար մեծ պատիվ էր երկար ժամանակ ներկայացնել այս ակումբը:
Այստեղ եղել են ե՛ւ անմոռանալի հաղթանակներ, ե՛ւ որոշ անհաջողություններ, սակայն դուք միշտ ֆանտաստիկ աջակցություն ենք ցուցաբերել ինձ, եւ ես երբեք չեմ մոռանա դա: Իմ բախտը բերել է հնարավորություն ունենալ այսքան երկար ժամանակ խաղալ այդպիսի հրաշալի երկրպագուների համար:
Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցել են ինձ՝ անկախ իմ ֆիզիկական վիճակից, ու նրանց, ովքեր շարունակել են աջակցել «Ուրալին»՝ անկախ արդյունքից: Եվ ամենագլխավորը, շնորհակալություն Եկատերինբուրգին, որն ինձ թույլ տվեց տեղացի դառնալ այս քաղաքում: Առա՛ջ, «Ուրալ»»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մանուչարյանը:
Հիշեցնենք, որ Էդգար Մանուչարյանը 2012 թվականից է «Ուրալի» համակարգում: 2017-ի սկզբնամասում նա որոշ ժամանակ խաղաց Թաիլանդում եւ դարձյալ վերադարձավ «Ուրալ»: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 6 խաղի, իսկ 2018 թվականին դաշտ դուրս չի եկել ռուսական ակումբի կազմում:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով