Մեքսիկայում վերջին ամսվա ընթացքում 15 քաղաքական գործիչ է սպանվել
Մեքսիկայի տարբեր շրջաններում վերջին ամսվա ընթացքում 15 քաղաքական գործիչ է սպանվել: Ռիսկերի վերլուծության գծով մասնագիտացած Etellekt ընկերության այդ տվյալներն է ներկայացրել Economista թերթը, գրում է ТАСС-ը:
Etellekt-ի հաշվարկների համաձայն՝ 2017 թվականի սեպտեմբերից ի վեր լատինամերիկյան այս երկրում սպանվել է 93 քաղաքական գործիչ, նրանցից 29-ը պատրաստվում էր առաջադրվել պաշտոնի, ևս 9-ը եղել է գրանցված թեկնածու:
Այդ տեսակի սպանությունների ամենամեծ թիվը՝ 21, գրանցվել է հարավ-արևմտյան Գերերո նահանգում:
Հետազոտողները նշում են, որ Մեքսիկայում քաղաքապետերը 12 անգամ ավելի շատ հավանական է, որ սպանվեն, քան սովորական քաղաքացիները:
Երկրում ընթացիկ ընտրական գործընթացն ավարտվելու է հուլիսի 1-ին: Այդ օրը քաղաքացիները պետք է ընտրեն նախագահ, 128 սենատոր և խորհրդարանի ստորին պալատի 500 պատգամավոր, մի շարք նահանգապետեր և քաղաքապետեր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան