Ի տարբերություն Օզիլի, Մխիթարյանը երբեք չի կորում խաղադաշտում
Անգլիայի առաջնության 31-րդ տուրից տեղափոխված «Լեսթեր Սիթի» - «Արսենալ» խաղի մեկնաբանությունում football.london-ը արժանին է մատուցել է լոնդոնյան ակումբի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Ամեն անգամ Հենրիխ Մխիթարյանի խաղը տեսնելիս մտածում ես, թե ինչքան հաջող գործարք էր «Արսենալի» համար հայ ֆուտբոլիստի տրանսֆերը հունվարին:
«Լեսթերի» դեմ խաղում Մխիթարյանը հրաշալի էր, թեեւ գրոհների եզրափակիչ փուլում հաջողություն չունեցավ:
Սակայն Մխիթարյանը միշտ խաղային գործընթացի մեջ է: Նա միշտ գտնում է փոխանցում ընդունելու հնարավորություն եւ խնդրում այդ փոխանցումը: Նա ունի բացառիկ տեխնիկա: Ի տարբերություն Օզիլի, Հենրիխը երբեք չի կորում խաղադաշտում»,- գրում է կայքը:
Հիշեցնենք, որ 10–րդ րոպեից 10 ֆուտբոլիստներով մնացած «Արսենալը» արտագնա խաղում պարտվել է 1։3 հաշվով, Մխիթարյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով