Մոուրինյո. Առանց Ռոնալդուի Պորտուգալիան չի կարող հաջողության հասնել ԱԱ–ում
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է աշխարհի առաջնությունում Պորտուգալիայի ազգային հավաքականի մրցելույթների վերաբերյալ իր սպասումների մասին։
«Պորտուգալիան հետաքրքիր կազմ ունի։ Առանց Ռոնալդուի նրանք չեն կարող հաջողության հասնել, սակայն Ռոնալդուի հետ անհնար ոչինչ չկա Պորտուգալիայի թիմի համար։
Նույնը վերաբերում է նաեւ Արգենտինային։ Առանց Մեսիի արգենտինացիները ոչ մի բանի չեն կարող հավակնել, իսկ նրա հետ ֆավորիտներից մեկն են։
Ես հավանում եմ Բրազիլիայի հավաքականը։ Հիմա նրան ունեն տաղանդի, ֆիզիկական եւ մարտավարական պատրաստականության հրաշալի համադրություն։
Եվրոպական թիմերից կառանձնացնեի Իսպանիային։ Նրանք այժմ ավելի լավ վիճակում են, քան մյուս եվրոպական թիմերը»,– Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Հունիս–հուլիսին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության օրերին Մոուրինյոն կլինի Russia Today հեռուստաալիքի փորձագետը։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով