Սուարեսը խոստովանել է, որ գոլի դրվագում խախտել է կանոնները Վարանի նկատմամբ
«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խոստովանել է, որ Մադրիդի «Ռեալի» դեմ իսպանական Պրիմերայի 36-րդ տուրի խաղում կատալոնական ակումբի երկրորդ գոլի դրվագում խախտել է կանոնները ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանի հետ պայքարում:
«Երկրորդ գոլի դրվագում ոչ մեծ խախտում կար: Վարանը վերահսկում էր գնդակը, իսկ ես առաջ տարա ոտքս, բայց դա մրցավարի որոշումն էր: Մենք ցանկանում էինք հաղթել, սակայն Սերխի Ռոբերտոյի հեռացումը խանգարեց մեզ: Այնպես որ, ոչ ոքին վատ արդյունք չէ»,- Սուարեսի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ» խաղն ավարտվել էր 2:2 հաշվով, իսկ կատալոնական ակումբն ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրել էր 10 խաղացողներով:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով