Ատոմ Էգոյանի ուղերձը հայ ժողովրդին.
Ատոմ Էգոյանի ուղերձը հայ ժողովրդին.
Իմ քույրեր և եղբայրներ: Անկախ այսօրվա արդյունքներից, ես լի եմ ձեր ունեցած ձեռքբերումների համար հպարտությամբ: Դուք պատմություն եք կերտել, և աշխարհի հայացքը ձեզ է ուղղված: Առջևում սպասվող ճանապարհը խոչընդոտներով լի պիտի լինի, բայց ես` Սփյուռքի իմ բոլոր հայրենակիցների պես, այստեղ եմ` պատրաստ սատարել ձեզ հնարավոր բոլոր ձևերով:
Հպարտացե’ք ձեր ձեռքբերումներով` ձեր իսկ խելամտության, ձեր սեփական ոգու նկատմամբ և մեր սիրելի Հայաստանում ավելի լավ կյանքի ձեր ցանկության հավատով և վստահությամբ: Դուք ինքներդ ձեզ հաստատեցիք` որպես ավելի լավ և ազնիվ ուղու արժանի ժողովուրդ:
Մենք այստեղ ենք` պատրաստ այս ուղին ձեզ հետ անցնելու։ Այսօր Երևանի Հանրապետության հրապարակում և ողջ երկրում ուղիղ հեռարձակմամբ Խորհրդարանում հնչած պատասխանները ժողովրդավարության հաղթանակի դրսևորում էին: Ձեր միասնական ոգին այսօր արտահայտվեց և լսելի եղավ պետական մակարդակով: Դա արդեն մեծ առաջընթաց է:
Խալիլ Ջիբրանն ասում է. «Վախը բնակվում է ձեր սրտերում և ՈՉ վախեցողների ձեռքում»։ Նախորդ շաբաթներին ես տեսա այս վախի հաղթահարումը և մեր միասնական ոգու դրսևորման հսկայական առաջընթացը:
Ատոմ Էգոյան


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)