«Արսենալը» կարող է գլխավորել Հենրիխ Մխիթարյանին ծանոթ մարզիչը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Ռուի Ֆարիան դարձել է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզչի թեկնածուներից մեկը: Այդ մասին հայտնում է The Sun թերթը:
Ըստ աղբյուրի, լոնդոնյան ակումբի ղեկավարությունը պորտուգալացի մասնագետին ընդգրկել է այն մարզիչների ցուցակում, որոնց դիտարկում են որպես թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետնորդ:
42-ամյա Ռուի Ֆարիան հայտնի է նրանով, որ 2001 թվականից սկսած միշտ աշխատել է Ժոզե Մոուրինյոյի մարզչական շտաբում՝ սկզբում որպես ֆիզպատրաստության մարզիչ, իսկ 2004 թ-ից որպես առաջին օգնական: Ինչպես նշում է թերթը, պորտուգալացի մասնագետը ցանկանում է շարունակել իր կարիերան արդեն որպես ինքնուրույն մարզիչ:
Հիշեցնենք, որ Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վերջերս հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հրաժարական է տալու: Նախնական տվյալներով այդ պաշտոնին հավակնում են 14 մասնագետներ: Ըստ բուքմեյքերական գրասենյակների այդ պաշտոնում գլխավոր ֆավորիտները չորսն են՝ «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, իտալացի Կառլո Անչելոտին եւ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի օգնական Միկել Արտետան:
Հավելենք, որ «Արսենալի» հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը նախկինում աշխատել է Ռուի Ֆարիայի հետ՝ «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու տարիներին (2016-17):


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով