Ադրբեջանի դեսպանը փորձել է վախեցնել Բուլղարիայի բնակիչներին
Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Ղուրբանովան փորձել է վախեցնել երկրի բնակիչներին:
Նա բաց նամակ է տարածել՝ կապված Բուլղարիայի փրկության ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Վալերի եւ Սիմեոնովի եւ կուսակցության այլ անդամների՝ Լեռնային Ղարաբաղ այցի, ինչպես նաեւ դրանից հետո բուլղարական լրատվամիջոցների հրապարակումների հետ: Ըստ haqqin.az-ի՝ նամակը հրապարակել է բուլղարական «24 ժամ» պարբերականը:
Դեսպանը Բուլղարիայի բնակիչներին սպառնացել է քրեական հետապնդմամբ: «Ադրբեջանն իրավունք ունի դատական հայց նախաձեռնել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի դեմ, որոնք որեւէ գործունեություն են ծավալում Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ»,- խոստացել է դեսպանը:
Նշենք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունից հետո ԼՂՀ սահմանադրական հանրաքվեն դիտարկելու նպատակով աննախադեպ թվով միջազգային դիտորդներ են ժամանել Արցախ:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից