Թրամփ. «Իմ պես կոշտ Մոսկվայի նկատմամբ ոչ ոք չի եղել»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կսահմանվեն այն ժամանակ, երբ Ռուսաստանը տա դրա առիթը: Նա կրկնել է, որ ոչ ոք իր պես կոշտ չէ Մոսկվայի նկատմամբ:
Երեկ Ֆլորիդայում Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի հետ համատեղ ասուլիսում Թրամփը խոսել է նաև բրիտանացիների և ֆրանսիացիների հետ համատեղ ջանքերով Ռուսաստանի դաշնակից Սիրիային հրթիռային հարվածներ հասցնելու, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների կողմից պաշտպանությանն ուղղված ծախսերն ավելացնելու մասին:
Թրամփի այդ նոր մեկնաբանությանը նախորդել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլիի անցած շաբաթավերջի հայտարարությունն այն մասին, որ ապրիլի 16-ին Վաշինգթոնը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ:
Ավելի ուշ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ հարցը մնում է օրակարգում, սակայն տվյալ պահին նոր պատժամիջոցներ չեն հայտարարվի:


















































Պուտինը պատրաստ է Թրամփին հրավիրել Մոսկվա
Թրամփը ծրագրում է Պուտինին Վաշինգթոն հրավիրել
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները չեն ազդի Թրամփի եւ Պուտինի հանդիպման վրա
Սկրիպալների թունավորմանը Կրեմլի առնչության ապացուցվելու դեպքում ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան