Սկրիպալների թունավորմանը Կրեմլի առնչության ապացուցվելու դեպքում ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել
Միացյալ Նահանգները Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կսահմանի, եթե ապացուցվի, որ նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման ետևում Կրեմլն է կանգնած, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը:
Վաշինգտոնը միաժամանակ դեռևս չի հստակեցնում՝ կոնկրետ ինչ սահմանափակումներ կարող են մտցվել և ում նկատմամբ:
Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար դատապարտված 66-ամյա Սկրիպալն ու նրա 33-ամյա դուստրը հիվանդանոց են տեղափոխվել ավելի քան տասն օր առաջ, նրանց առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Միջադեպից մի քանի օր առաջ նախկին հետախույզը դիմել էր բրիտանական ոստիկանությանն ու պնդել, թե իր կյանքին վտանգ է սպառնում:
Շաբաթասկզբին Լոնդոնը հայտարարեց, թե Սկրիպալների թունավորման գործում Ռուսաստանի ներգրավվածության հավանականությունը «շատ մեծ է», և հայտնեց, որ արտաքսում է 23 ռուս դիվանագետների: Մոսկվան սպառնում է համարժեք քայլերի դիմել, որոնց մանրամասները, սակայն, դեռ չեն հրապարակվել:


















































Պուտինը պատրաստ է Թրամփին հրավիրել Մոսկվա
Թրամփը ծրագրում է Պուտինին Վաշինգթոն հրավիրել
Թրամփ. «Իմ պես կոշտ Մոսկվայի նկատմամբ ոչ ոք չի եղել»
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները չեն ազդի Թրամփի եւ Պուտինի հանդիպման վրա
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան