Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Հայ երիտասարդն ընդդիմության կողքին է, բայց մտածում է արտագաղթի մասին

Երեւանում, Գյումրիում, Վանաձորում երիտասարդները հիմնականում գործազուրկ են: Նույն պատկերն է նաեւ երկրի մյուս փոքր ու մեծ քաղաքներում: Առավել ծանր է գյումրեցի երիտասարդի վիճակը: Այս քաղաքում պաշտոնական տվյալներով երկու հոգուց մեկը գործազուրկ է:

Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ աշխատանք չունեցողների 27 տոկոսը 16-30 տարեկան անձինք են: Երեւանցի, եւ հատկապես գյումրեցի եւ վանաձորցի երիտասարդները չեն թաքցնում, որ մտածում են արտագաղթի մասին: Սա մի կողմից զանգվածային փսիխոզ է՝ մեկը մեկին նայելով ուզում է արտագաղթի, մյուս կողմից երիտասարդը ուզում է արժանապատիվ գործ գտնել, եւ բախվում է պատնեշների:

Մեզ հետ զրույցում երիտասարդները նշում են, թե խնդիրը ոչ միայն այն է, որ աշխատանք չկա, այլ՝ առաջարկվող աշխատանքի դիմաց քիչ է վճարվում:

«Գործատուները հիմնականում միլիոնատերեր են, ամեն օր հսկայական եկամուտ ունեն, բայց մեզ ամոթալի աշխատավարձ են առաջարկում՝ 60, 70,լավագույն դեպքում 110 հազար դրամ՝ ծանր, տասժամյա աշխատանքի դիմաց»,- մեզ հետ զրույցում ասաց երեւանցի 28-ամյա Զորիկը:

«45-50 հազար դրամով երիտասարդը չի կարողանա ընտանիք պահել, իսկ Գյումրիում շատ քիչ են գործատուները, ովքեր գործում են աշխատանքային օրենսգրքի համաձայն, եւ բնականաբար, այս դեպքում երիտասարդը գերադասում է Գյումրիից հեռանալ»,- ասում է գյումրեցի 25-ամյա Կարենը, որը վերջերս է հրաժարվել նվազագույն աշխատավարձով աշխատելուց: Պատրաստվում է գարնանը արտագնա աշխատանքի մեկնել: Ի դեպ, համաձայն «Գյումրիի երիտասարդության իրավիճակի վերլուծություն» զեկույցի, գյումրեցի երիտասարդների 40 տոկոսը ցանկանում է հեռանալ երկրից՝ հենց գործազրկության պատճառով:

«Ես արդեն կորցրել եմ հավատս, որ մի օր Հայաստանում իրավիճակը կլավանա: Ամեն տարի գնում եմ Ռուսաստան,մի քանի ամսով գալիս ընտանիքիս մոտ: Որոշել եմ արդեն ընտանիքով հեռանալ: Սերժ Սարգսյանը կարծես չի ուզում հեռանալ, իսկ եթե փոփոխություն չլինի վիճակն ավելի է վատանալու»,- ասում է իջեւանցի 27-ամյա Վահագնը, որն արդեն ընտանիք եւ երկու երեխա ունի:

Ի դեպ, Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության երիտասարդների 25 տոկոսը զբաղված է մեծածախ ու մանրածախ առեւտրով, 13 տոկոսը՝ կրթության ոլորտում, 11 տոկոսը՝ քաղաքացիական հասարակության ոլորտում: Հարցվածների 61 տոկոսն ունի մասնագիտական կրթություն, սակայն 54 տոկոսը նշել են, որ իրենց մասնագիտությամբ չեն աշխատում, քանի որ մասնագիտությանը համապատասխան աշխատանք չեն կարողացել գտնել:

Հայաստանում թիվ մեկ խնդիրը երիտասարդների համար գործազրկությունն է: Ցավալի է, բայց փաստ, որ հայաստանցի երիտասարդները հոռետես են: Նրանք հույս չունեն, որ դրական փոփոխություն կլինի: Երբ մեր զրուցակիցներից մեկին ասացինք, թե ինչպես Վրաստանում փոփոխություն եղավ, մեզ մոտ էլ կլինի, երեւանցի 25-ամյա Արմանը ձեռքը թափ տվեց եւ ասաց՝ վրացիներն ազգային արժանապատվություն ունեն, իսկ մենք դա չունենք:

Իսկ ինչ սպասելիքներ ունեն երիտասարդները խորհրդարանական ընտրություններից: Զրուցեցինք տարբեր զբաղմունքի տեր եւ գործազուրկ երիտասարդների հետ: Երեւանցի երիտասարդների մոտ կեսը,կարծես սպասելիքներ չունի: Մի քանի հոգի խոստովանեց, որ «փող բռնելու» առիթ է, «փող կկպցնենք ու կթռնենք երկրից»: Ինքն իրենից գոհ ասաց 28-ամյա Լեւոնը: Նա անգամ անկեղծացավ. «Արդեն իսկ մի քանի ՀՀԿ-ական թեկնածուներ փող են առաջարկել բնակչությանը բաժանելու համար: Մի փոքր մասը կբաժանեմ, մի մասն էլ իբր կբաժանեմ: Բացի այդ, ամեն ձայնի համար էլ ինձ հինգ հազար են խոստացել»,- անկեղծացավ նա, հրաժարվելով տալ առատաձեռն թեկնածուի անունը:

«Մեր վիճակը էս ընտրություններից հետո ավելի կվատանա, եթե իշխանությունը չփոխվի: Էսքան տարի մեր համար բան չեն արել, ոչ մի լավ բան: Ես 5 տարի է ուրիշ երկիր եմ գնում աշխատելու, որտեղ երիտասարդների համար լավ պայմաններ կան»- ասում է գյումրեցի Գոռը:

Իշխանությունների վարած դաժան քաղաքականությունը, համենայն դեպս, չի ընկճում երիտասարդներին: Շատ են նրանք, ովքեր հավատում են, որ հնարավոր է փոխել իշխանությունը եւ փոխելկյանքի որակը:

Ակնհայտ է մի բան. Երիտասարդները ՀՀԿ-ին չեն վստահում եւ ցանկանում են փոփոխություններ տեսնել: Նրանք ուզում են գտնել այն ուժին, որը կիրականացնի այդ փոփոխությունները:

Դավիթ Գասպարյան