Խորեն Բայրամյան. Անչափ ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել «Ռոստով Արենայում»
«Ռոստովի» ռուսաստանցի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Ռուսաստանի Պրեմյեր լիգայում առաջին գոլը խփելուց հետո կիսվել է տպավորություններով: «ԲՄԱ-Խաբարովսկի» դեմ Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի խաղում (2:0) 26-ամյա Բայրամյանը փոխարինման էր դուրս եկել 74-րդ րոպեին, իսկ 15 րոպե անց հաշիվը դարձրել էր 2:0:
«Անչափ ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել «Ռոստով Արենայում»: Ամեն դեպքում, ես միակ ռոստովցին եմ թիմում, երեւի, դա խորհրդանշական է: Իմ գոլին շատ էին սպասում հարազատներս, որոնց շատ շնորհակալ եմ աջակցության համար:
Ամեն անգամ զգում եմ երկրպագուների աջակցությունը: Միշտ լսում եմ, թե ինչպես են նրանք ողջունում ինձ: Այսօր դուրս եկա եւ արեցի այն, ինչ պահանջում են ինձանից:
Ինչ վերաբերում է նոր ստադիոնին, ապա շատ հպարտ եմ, որ ունենք այսպիսի տեղ: Վստահ եմ, որ մեր քաղաքի յուրաքանչյուր բնակիչ երջանիկ է: Բոլորին շնորհավորում եմ հաղթանակի եւ «Ռոստով Արենայի» բացման առթիվ»,- հայ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Ռոստովի» կայքը:
Հիշեցնենք, որ «Ռոստովն» առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց նորակառույց «Ռոստով Արենա» ստադիոնում, որտեղ տեղի են ունենալու աշխարհի առաջնության խաղեր: Խորեն Բայրամյանի առաջին գոլը խփեց Ռուսաստանի Պրեմյեր լիգայում, որում նա անցկացրեց 57-րդ հանդիպումը:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով