Երկրպագուն սխալմամբ խաղադրույք է կատարել «Ռոմայի» հաղթանակի վրա եւ շահել մեծ գումար (Լուսանկար)
Ջամայկայում JustBet բուքմեյքերական գրասենյակի հաճախորդներից մեկը մեծ գումար է շահել «Բարսելոնայի» եւ իտալական «Ռոմայի» միջեւ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղի արդյունքում:
Երկրպագուն ցանկացել է խաղադրույք կատարել կատալոնական ակումբի հաղթանակի վրա, սակայն գրասենյակի աշխատակիցը սխալմամբ նշել է «Ռոմայի» հաղթանակը 4.75 գործակցով: 5 խաղերի էքսպրես խաղադրույքի վրա երկրպագուն կատարել է 1000 դոլարի խաղադրույք եւ շահել 52 հազար դոլար, գրում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել էր 4։1 հաշվով, իսկ պատասխան մրցավեճում «Ռոման» խփեց 3 անպատասխան գոլ։ Դիմակայությունում գրանցվեց 4։4 հաշիվը, իսկ «Ռոման» հաջորդ փուլ դուրս եկավ մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի զույգերը կորոշվեն ապրիլի 13-ին կայանալիք վիճակահանությամբ:



















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով